Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 17:00–ի սահմաններում 36-ամյա Արսեն Հակոբյանը իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի 21 GR 100 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի Լեռնագործների փողոցի վերջնամասում դեռևս անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել և կողաշրջվել:
Վթարի հետևանքով Ա. Հակոբյանը տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: