Աղոթքը շուրթերիս շարունակում եմ բուժումներս. Բժշկական պնդումներն ու վիճակագրությունը ոչինչ են Տիրոջ հրաշագործության առջև.Անի Քոչար

Աղոթքը շուրթերիս շարունակում եմ բուժումներս. Բժշկական պնդումներն ու վիճակագրությունը ոչինչ են Տիրոջ հրաշագործության առջև.Անի Քոչար

Life Ipress 2024-06-16 10:27:00 10065
Հետևեք մեզ՝ Telegram-ում
ani-qochar-1_qXpFE.jpg

Օրեր առաջ հայտնել էինք, որ լրագրող Անի Քոչարի մոտ նոր առողջական խնդիրներ են ի հայտ եկել՝ կապված սրտային անբավարարության հետ։ Այսօր լրագրողը հրապարակել է լուսանկար, որն արխիվային է և արվել է հիվանդանոցում: Անին նշել է, որ Աստծով պետք է հաղթահարի իր առջև ծառացած խնդիրը:

Անիի ամբողջական հրապարակումը`ստորև

Նշենք, որ ավելի վաղ Անի Քոչարը խոսել էր վերջին շրջանում իր կյանքի բարդ էտապի մասին:  Անիի խոսքը հուզել էր ընթերցողներին

««Մեծսիրտ մարդ ես»,- հաճախ ասում են ինձ և ես ակամա շոյվում եմ: Միշտ վստահ եմ եղել, որ մեծ սիրտ ունենալը շատ լավ բան է և իրապես այն դրական իմաստ ունի, քանի դեռ այդ իմաստը փոխաբերական է և ոչ բժշկական ախտորոշում:

Աշխարհը գլխիս փուլ եկավ և այլևս ամենևին հաճելի ոչինչ չկար, երբ ինձ հայտնեցին, որ սրտային անբավարարություն ունեմ և սիրտս մեծացած՝ լայնացած է և որպես սրտամկան այլևս իր գործառույթը չի կատարում: Ավելի քան մեկ ամիս պահանջվեց, որ ես ինչ որ կերպ հաշվի նստեմ այս ախտորոշման և դրա հետևանքների հետ:

Երբ հոսպիտալացվեցի ու հայտնվեցի վերակենդանացման բաժանմունքում (սրտային անբավարարության 17.000 ցուցիչով և թոքերում՝ հեղուկ), հերթական անգամ Տերն ինձ ապրելու հնարավորություն տվեց, բայց ըստ բժիշկների՝ ողջ կյանքս դեղերով պետք է ապրեմ, հետագայում գուցե սրտի փոխպատվաստման անհրաժեշտություն լինի: Բայց իմ հույսը կրկին ու կրկին Տերն է:
Արդեն ամսից ավելի է, ինչ ապրում եմ դեղորայքով (շատ և թանկարժեք), գնացել եմ նաև 2, 3-րդ կարծիքների հետևից. պնդումները նույնն են:

Բայց ես՝ վերստին վերապրածս, լավ գիտեմ՝ այնտեղ, որտեղ մահկանացուներն անզոր են, Տերն է գործում: Աղոթքը շուրթերիս շարունակում եմ բուժումներս, գերմարդկային ճիգեր գործադրում, որպեսզի ապրեմ իմ բնականոն կյանքով, որպեսզի ընտանիքս և հատկապես երեխաներս չտուժեն:

Սա կյանքի հերթական մարտահրավերն ու իմ հավատքի մեծ քննությունն է և ես այն պատվով եմ անցնելու և գերազանցությամբ հաղթահարելու: Կասկած անգամ չունեմ: Իմ հավատքը, որ մանանեխի հատիկից էլ անհամեմատ մեծ է, այն այս անգամ ոչ թե սարեր է շարժելու, այլ իմ սրտի պատերն է շարժելու. ես հերթական անգամ վկայելու եմ ու Տիրոջ փառքը պատմեմ: Բժշկական պնդումներն ու վիճակագրությունը ոչինչ են Տիրոջ հրաշագործության առջև:
Տիրոջ հրաշքի սպասումով»,- գրել է լրագրողը:

Поделиться
Класс
Send
avtovtar-e-texi-unecel-5_Oj2_4.jpg

Ավտովթար է տեղի ունեցել Երևանում

artakarg-depq-1_MU3Qu.jpg

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. երիտասարդ աղջիկը բարձրացել էր եկեղեցու տանիք և uպшռնում էր վերջ տալ կյանքին

yunibanki-sisian-masnachyux_8PnGv.jpg

Սյունիքում կինը «Յունիբանկ»-ից ստացել է 1 մլն դրամի թղթադրամների կապոց, օրեր անց նկատել է, որ կապոցում 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամ կա

dolar-rubli-5_f96yz.jpg

Դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացան․ ԿԲ

davit-nersisyan-2_2-8FB.jpg

Սպասում են հոր վերադարձին, որ հուղարկավորեն․ Ինչ է հայտնում նրա դպրոցի տնօրենը

anna-hakobyany-meknu-e-cov_XlS4a.jpg

Աննա Հակոբյանը կուրություն ունեցող Արթուրի և նրա ընկերոջ հետ ծով է մեկնում

rafayel-xachatrayn_a2OD2.jpg

37-ամյա Ռաֆայել Առաքելյանը դեպքից րոպեներ առաջ վիճաբանել է հղի կնոջ հետ․ նոր մանրամասներ ողբերգական դեպքից

gaz-chi-linelu-2_mRTH2.jpg

Գազ չի լինելու այս հասցեներում

jranjatum-1_vc8H2.jpg

Տեղեկացեք․ 1 ամբողջ օր ջուր չի լինելու

hordarat-andzrevner_rYKn2.jpg

Սպասվում է հորդառատ անձրևներ․ Եղանակը Հայաստանում

fast-bank_MXBea.jpg

«Զգուշացե՛ք «Ֆասթ Բանկ»-ի որոգայթից». քաղաքացիներն ահազանգում են

lala-mnacakanyan-9_jEWlC.jpg

Ինչ հրապարակում է Լալա Մնացականյանի ամուսինը՝ կնոջ վերջին հրաժեշտից հետո