«Ամեն վարակված 100 մարդուց կմահանա 2-ը».պրոֆեսոր Ալեքսանդր Մինիոն

«Ամեն վարակված 100 մարդուց կմահանա 2-ը».պրոֆեսոր Ալեքսանդր Մինիոն

Հասարակական Ipress 2020-06-22 18:55:00 459
vyy_s7E4o.jpg

Ֆրանսիայից ժամանած բժկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինիոնն, ով ևս ելույթ ունեցավ պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցին, հայտնեց, որ շոյված է իրենց հանդեպ վերաբերմունքից ու ջերմ ընդունելությունից: Նա նաև իր հիացմունքը հայտնեց հայ բժիշկների աշխատանքից, ովքեր, թեև շատ հոգնած են, բայց շարունակում են կյանքեր փրկել:

«Կա նոր լուր, որ Դեքսամետազոն դեղամիջոցն արդեն կարող է օգտագործվել Հայաստանում, սակայն, ինչպես բազմիցս նշվել է, այս հիվանդությունը երկար է տևելու և այնպես չէ, որ այս դեղամիջոցն անմիջապես կանգնեցնելու է վարակի տարածումը»,- նշեց Ֆրանսիայից ժամանած պրոֆեսորը:

Ի պատասխան վարչապետը շեշտեց, որ Դեքսամետազոնը Հայաստանում վարակի դեմ պայքարում կիրառվում է հենց առաջին օրերից, բայց դա կիրառելու որոշումը հիմնականում բժշկի ուսերին է եղել: Այժմ, քանի որ միջազգային արձագանքները ևս դրական են, Դեքսամետազոնի կիրառումն ավելի կընդլայնվի, դեղը, որը մատչելի է, կա Հայաստանում, և դրա պակաս չի լինի: «Քանի որ դա հորմոնային դեղ է, ապա կարելի է օգտագործել միայն բժշկի ցուցումով»,- զգուշացրեց Փաշինյանը:

Իր խոսքում Ալեքսանդր Մինիոնը նաև հիշեցրեց կորոնավիրուսի վիճակագրությունը. «Ամեն վարակված 100 մարդ հիվանդանոց կուղարկի 15 մարդու, նրանցից 5-ը կհայտնվեն վերակենդանացման բաժանմունքում, իսկ 2-ն անպայման կմահանան: Սա է միջին վիճակագրությունը»,- ասաց նա

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը