up

Լրահոս

article
Որո՞նք են կորոնավիրուսի ախտանիշները. սա պիտի իմանա յուրաքանչյուրը

00:57

article
Բացառվում է, որ ՀՀ-ում լինի կորոնավիրուսի դեպք ու կառավարությունը թաքցնի. Փաշինյան

23:05

article
Ինչպիսի եղանակ է սպասվում

22:34

article
Մարտաֆիլմ հիշեցնող դեպք Երևանում

22:08

article
Աստղագուշակ փետրվարի 28-ի համար

21:57

article
1 օր ջուր չի լինի

21:34

article
«Ախ». Նաիրա Զոհրաբյանին ԱԺ-ում «տոկը տվեց».Տեսանյութ

21:20

article
Արսեն Թորոսյանը դասապրոցեսը դադարեցնելու մասին

21:06

article
ՊԵԿ-ը տեղեկացնում է. անցակետում կսահմանափակվեն վարորդների հետ շփումները

20:48

article
ՀՀ ոստիկանապետը գործընկերուհուն ապօրինի բնակարան է հատկացրել. Tեսանյութ

20:35

article
Ծեծկռտուք Երևանում.ծեծի են ենթարկվել «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները

20:07

article
Ստացվել են երկկողմանի թոքաբորբից մահացած ՀՀ քաղաքացու թեստի արդյունքները

19:47

article
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. կնոջ դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են փրկարարները

19:39

article
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել

16:28

article
Հորդորում են չայցելել 5 երկիր. ԱԳՆ հայտարարությունը՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ

14:06

article
Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսի մասով Հանրապետությունում առկա իրավիճակը

12:33

article
Խոշոր Ավտովթար Գեղարքունիքում. Զինծառայողին տեղափոխել են հիվանդանոց

12:00

article
Հայտնի են թիրախները. Անսպասելի տվյալներ կորոնավիրուսի մասին. բժիշկները նկատել են, թե ովքեր են հիմնականում վարկվում

01:02

article
Քիչ առաջ վիրավորներից մեկը մահացավ. Նոր մանրամասներ ողբերգական վթարից. ՖՈՏՈ, տեսանյութ

00:38

article
28-ամյա կինը սպանել է իր երկու տարեկան դստերը

23:37

article
Աննա Հակոբյանի սելֆին. ՖՈՏՈ

23:25

article
Կորոնավիրուսը հասավ Հունաստան

23:14

article
Երբ կաշխատի կենդանաբանական այգին

23:04

article
Կորոնավիրուսը հասավ Վրաստան

22:41

article
Եղանակը Հայաստանում

22:21

Չինարիում խեղդամահ արված կինը երեք երեխաների մայր էր.մանրամասներ դաժան դեպքից

cover

Aravot.am-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի Չինարի գյուղում կնոջը խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալված տղամարդը գյուղապետարանի աշխատակից է, շատ համերաշխ է եղել կնոջ հետ:

Նրանք ունեն երեք անչափահաս երեխա, ապրում էին առանձին: Կասկածյալի հայրը մահացել էր ավելի վաղ, նա ունի երկու քույր ու գյուղում իրենից առանձին ապրող մայր: Սպանվածը ուսուցչուհի էր, տարրական դասարաններում էր դասավանդում:

Աղբյուրի տեղեկություններով՝ Չինարիում բոլորը շոկի մեջ են, որովհետեւ որեւէ վատ բան այդ ընտանիքի մասին չեն լսել, լրատվամիջոցներից են տեղեկացել, որ ամուսինն է կասկածվում սպանության համար: Մեր զրուցակիցը հայտնեց, որ գյուղում տարածված էր, որ կինը ինքնասպանություն է գործել, պատճառների մասին չէին հասցրել իմանալ, ոստիկանները տաք հետքերով բռնել են ամուսնուն:

Սպանված կինը Չինարիի հարեւան գյուղից էր՝ Մովսես գյուղից: Մովսես համայնքի ղեկավար Արտակ Պապյանը չցանկացավ որեւէ տեղեկություն հայտնել, ասաց՝ չի հանդիպել սպանվածի հարազատներին: Միայն ասաց՝ սպանվածը մի քույր ուներ:

Ըստ քննչական կոմիտեի՝ 2020թ. հունվարի 22-ին՝ ժամը 17.30-ին, Տավուշի մարզի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ տանը հայտնաբերել է իր կնոջը՝ կախված վիճակում՝ միաժամանակ հայտարարելով, որ կինն ինքնասպան է եղել:

ՀՀ քննչական կոմիտե Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ հայտնաբերել է 1990թ. ծնված տանտիրուհու դին՝ իրենց տան ննջասենյակի մանկական օրորոցից պարանով կախված վիճակում:

Դիակի արտաքին զննությամբ կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր: ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչների և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի, ինչպես նաև՝ կնոջ մահվան իրական հանգամանքները: Մասնավորապես պարզվել է, որ 30-ամյա կինը ոչ թե ինքնասպան է եղել, այլ դարձել է սպանության զոհ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքից առաջ ամուսինները վիճաբանել են անձնական հարցերի շուրջ, որի ժամանակ ամուսինը հակի թելով խեղդամահ է արել կնոջը և որպեսզի թաքցնի հանցագործությունը, իմիտացիա է ստեղծել, թե, իբր, կինն ինքնասպանություն է գործել:


Թոփ նորություններ

Վերլուծություն/Հարցազրույց

Ամենադիտված