up

Լրահոս

article
Տեսանյութ. Կորոնավիրուսը մոտենում է Հայաստանին

01:17

article
Ով է սրտի շրջանում վիրավորում ստացած զինծառայողը

00:51

article
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կնվիրեք բալերը, կզրկվեք վարորդական վկայականից. ինչ պատիժ է սպասվում ուրիշի բալերն օգտագործողին

22:53

article
Տղամարդը հրկիզել է իր նախկին կնոջը.Տեսանյութ

22:21

article
Աստղագուշակ՝ հունվարի 29-ի համար

21:54

article
Ինչպես են բերման ենթարկում Նարեկ Սամսոնյանին. Տեսանյութ

21:39

article
Սպասվում է ձյուն.Եղանակը Հայաստանում

21:24

article
Պարտադիր զինծառայության 2 տարիների ընթացքում զինվորները արձակուրդային քանի՞ օրվա հնարավորություն ունեն

21:11

article
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Արմենակ Ուրֆանյանի անվան դահլիճի բացմանը

20:57

article
Քիչ առաջ բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը

20:45

article
Հայկը վերջապես հանդիպեց իր կենսաբանական մայրիկին.Տեսանյութ

20:36

article
Երևանցի երիտասարդը դաժանաբար խեղդամահ է արել ծանոթուհուն ու նրա տատիկին

20:25

article
ՃՏՊ ՌԴ Սարատովի մարզում. զոհվել է ՀՀ մեկ քաղաքացի, երկուսը՝ վիրավոր են

20:11

article
Մայրն իր 2 ամսական փոքրիկին թողել է գերեզմանների մոտ և հեռացել

19:56

article
Առևանգել են Սահմանադրական դատարանի դատավորի 8-ամյա տղային

19:42

article
4.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել

19:30

article
«Շնորհավո՛ր տոնդ, Հայոց փառապանծ, հաղթանակած բանակ»

19:19

article
«Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով»

18:59

article
Ինչպես են հայ աղջիկները իրարանցում առաջարել մետրոյում. Տեսանյութ

17:14

article
Հայաստանի հարստությունը հոսում է Թուրքիա. ովքեր ու ինչպես են վատնում այդ հարստությունը. Տեսանյութ

16:23

article
Դուռը բացվում է յուրաքանչյուր 1000 տարին մեկ. Բոլոր կանանց համար եզակի օր է

15:27

article
Կարևոր. Նոր որոշում ` ներկրվող ավտոմեքենաների վերաբերյալ

14:23

article
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Նարեկ Մալյանին դիմակավորված անձիք բռնի կերպով բերման ենթարկում

13:57

article
Նիկոլ Փաշինյանը ձեռք բերեց իր ամենամեծ թշնամուն. Ով է նա. Տեսանյութ

13:28

article
Բացառիկ տեսանյութ դեպքից. «Արան այնքան հաճելի մարդ էր». միլիարդատիրուհի Քայլի Ջեները պատմել կործանված ուղղաթիռի հայազգի օդաչուի մասին (լուսանկարներ)

12:01

«Մարդասպանը հայտարարել է, որ չի զղջում արածի համար. խնդրում ենք Ձեր անմիջական վերահսկողության տակ պահել գործի քննությունը»

cover

Մասիսում առանձնակի դաժանությամբ սպանված Էդուարդ Պավելի Բեգլարյանի ծնողներն ու հարազատները բաց նամակ են ուղարկել Tert.amի խմբագրություն, որով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նամակը ներկայացնում ենք ստորև.

«Հարգարժան պարոն Փաշինյան և աշխարհասփյուռ հայ ժողովուրդ.

Ձեզ դիմում են 2019 թ. դեկտեմբերի 23- ին Արարատի մարզի Մասիս քաղաքում առանձնակի դաժանությամբ սպանված Էդուարդ Պավելի Բեգլարյանի ծնողներն ու հարազատները։ Սրտի խորը ցավով ուզում ենք տեղեկացնել, որ մեր որդին դաժանաբար սպանվել է խաղաղ պայմաններում համադասարանցու ձեռքով ՝ թուրք-ենիչերներին վայել, ստոր մեթոդով դաժանությամբ մորթելով և թալանելով, ինչը մենք տեսանք ապրիլյան քառօրյայում, երբ թուրք- ազերիների ձեռքերով մորթվեցին բազմաթիվ առյուծ զավակներ։ Դաժանաբար սպանվել է ոչ միայն անչափահաս երեխա, այլև զինակոչիկ, որն անցնում էր բուժզննում, որպեսզի 2020 թվականի հունիսին համալրեր հայկական բանակի շարքերը և պաշտպաներ հայրենիքը արտաքին թշնամուց։

Խոր ցավով ուզում ենք տեղեկացնել, որ մարդասպանը հայտարարել է, որ չի զղջում կատարվածի համար և շարժառիթը եղել է միայն թալանը։

Կան ենթադրություններ , որ մարդասպանը կատարել է մի շարք հանցագործություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով չի բացահայտվել։ Մարդասպանը կանխամտածված կատարել է մեր որդու սպանությունը, որպեսզի դառնա քրեական հեղինակություն «գող»։ Ցավալի փաստ է, որ նման հանցագործները մեր երկրում ունեն փաստաբան ընտրելու իրավունք։ Մենք սովոր ենք, որ հայ մարդուն սպանողին անվանենք «թուրք», ապա ինչպես անվանենք «թուրք»-ի կողմից կատարած հանցագործությունը պաշտպանող փաստաբանին, երևի թե «АДВОКАТ ДЬЯВОЛА»։ Հարց է ծագում, ի՞նչ խղճով է այդ փաստաբանը ծախսելու արյունոտ փողերը կամ ի՞նչ ոգով է դաստիարակելու իր երեխաներին։

Հարգարժան վարչապետ,

Խնդրում ենք Ձեր անմիջական վերահսկողության ներքո պահել «թուրք»-մարդասպանի կողմից կատարված հանցագործության քննությունը և դատավարությունը։ Քանի որ մեր երկրում մահապատիժը գոյություն չունի, հետևաբար խնդրում ենք մարդասպանի համար սահմանել ցմահ ազատազրկում։ Իսկ ինչ վերաբերվում է մարդասպանի ծնողներին, մեր ցավը և կսկիծը մեղմացնելու նպատակով կուզենայինք նրանք բնակվեին՝ խաղաղ բնակչությունից հեռու հեռավոր ազատագրված տարածքներում, որոնց ազատագրմանը 1993-1994 թվականներին մասնակցել է սպանված Էդուարդի հայրը՝ Պավել Բեգլարյանը։

Կոչով դիմում ենք ողջ հանրությանը վերոնշյալ ոճիրը չմատնել անտարբերության, կիսվել և տարածել որդեկորույս ծնողների բաց նամակը։ Մենք գիտենք ինչպես վարվել արտաքին թշնամինների հետ, սակայն չգիտենք ինչպես վարվել մեր ներքին թշնամու հետ խնդրում ենք հետամուտ լինել, որպեսզի դատավարությունը լինի արդար և անաչառ, մարդասպանը ստանա իր արժանի պատիժը, քանի որ դա կարող է վերաբերել բոլորին»։

Թոփ նորություններ

Վերլուծություն/Հարցազրույց

Ամենադիտված