up

Լրահոս

article
ՈՒՂԻՂ. «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանս

13:46

article
Երևանում շտապօգնության աշխատակիցները իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ դնում (Video)

13:15

article
Հետաքրքիր դեպք․ Քաղցկեղի դեմ պայքարող կնոջ պատմությունը (վիդեո)

11:55

article
Հրապարակվել են կորոնավիրուսի առաջին զոհի դիահերձման արդյունքները

11:39

article
Արտակարգ դեպք. աշակերտը բռնաբարել է աշակերտուհուն

22:45

article
Իրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով

22:31

article
Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին

22:13

article
Աստղագուշակ՝ փետրվարի 29-ի համար

21:55

article
Սիրուշոյի նոր լուսանկարը

21:35

article
Վայրէջք կատարեց Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթը. 80 քաղաքացի տեղափոխվեց Հայաստան

21:20

article
Հակառակորդը կրակել է Կոթիի ուղղությամբ. Տեսանյութ

21:09

article
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերման ենթարկելու գործողության ընթացքում հետախուզվողը կրակոցներ է արձակել

20:52

article
Արթուր Վանեցյանը երրորդ զավակն է ունեցել

20:41

article
Կորոնավիրուսից մահացել է առաջին ֆուտբոլիստը

20:20

article
Վատիկանում Իրանի նախկին դեսպանը մահացել է կորոնավիրուսից

20:02

article
Առողջապահության նախարարությունը հայտարարում է

19:45

article
Ջրանջատում

19:32

article
Կրակոցներ Երևանում. կրակոցներ է արձակվել իրավապահների ուղղությամբ

19:17

article
Դավթաշենում զինված անձը մտել է ռեստորան և պատանդ վերցրել

19:00

article
Բացառիկ Տեսանյութ. Ողբերգական ավտովթարը ֆիքսել է տեսախցիկը

16:39

article
Օգտատերերը ծաղրում են վարչապետի «թու, թու, թու»-ն. Photo

14:09

article
Գագիկ Սուրենյանը` Մարտ ամսվա եղանակի մասին

13:41

article
Որո՞նք են կորոնավիրուսի ախտանիշները. սա պիտի իմանա յուրաքանչյուրը

00:57

article
Բացառվում է, որ ՀՀ-ում լինի կորոնավիրուսի դեպք ու կառավարությունը թաքցնի. Փաշինյան

23:05

article
Ինչպիսի եղանակ է սպասվում

22:34

Նախարար Սուրեն Պապիկյանը կենսագրությունից թաքցրել է դանակահարության համար դատվածության փաստը. Բացառիկ մանրամասներ

cover

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով նաև Քաղպայմանագիր կուսակցության վարչության նախագահն է և այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարը, ամենադրական իմիջն ունեցող մարդկանցից է այս իշխանության մեջ։ Սակայն, պարզվում է, նա իր կենսագրությունը սրբագրել է և որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից։ Այս մասին գրում է Hraparak.am-ը:

Հոդվածում ասվում է` Պապիկյանը թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն և անգամ դատապարտված է եղել ու նստել է։ Աղբյուրի տեղեկություններով, զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով խփել է և քրեական գործ է հարուցվել այդ առիթով։ Սուրեն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով․ «Պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ»։

«Նա 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից 2006 թվականի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, ապա այդ պատիժը Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը համապատասխանեցրել է մեր օրենսդրությանը և հաստատել։ Նա պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա մոտ մեկ տարի անց՝ 2007 թվականի փետրվարի 23-ին ազատ է արձակվել համաներումով։ Այս դատվածությունն, ըստ ամենայնի, արդեն մարված է, ուստի այն որևէ հետևանք չի առաջացնում նրա՝ պաշտոն զբաղեցնելու հարցում։ Սակայն ուշագրավ է, որ այս փաստը թաքցվել է կենսագրությունից»։

Պապիկյանի պաշտոնական կենսագրությունում գրված է․ «Ծնվել է 1986թ. ապրիլի 26-ին Ստեփանավան քաղաքում: Սովորել է Լոռու Բերդ գյուղի դպրոցում, ապա 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր»: Հաջորդ տեղեկությունը վերաբերում է 2009-2011 թվականներին՝ «գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը»:

Աղբյուրը փորձել է պարզաբանում ստանալ ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից, սակայն նա ասել է, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում և հարցի հասցեատերն ինքը չէ, այլ Պապիկյանի մամուլի քարտուղարը։ Նրան նույնպես հարց է ուղղվել, թե ինչո՞ւ է գաղտնի պահվում այդ փաստը, խոսնակը լռել է, ապա գրել, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է այս տեղեկատվությանը: Նրա գրառումը ներկայացնում են ստորև.

«Վաղն ուղիղ եթերում կխոսեմ ժամեր առաջ hraparak.am-ում իմ կենսագրական տվյալները թաքցնելուն առնչվող հրապարակմանը»,- գրել է նա:

Թոփ նորություններ

Վերլուծություն/Հարցազրույց

Ամենադիտված