up

Լրահոս

article
Որո՞նք են կորոնավիրուսի ախտանիշները. սա պիտի իմանա յուրաքանչյուրը

00:57

article
Բացառվում է, որ ՀՀ-ում լինի կորոնավիրուսի դեպք ու կառավարությունը թաքցնի. Փաշինյան

23:05

article
Ինչպիսի եղանակ է սպասվում

22:34

article
Մարտաֆիլմ հիշեցնող դեպք Երևանում

22:08

article
Աստղագուշակ փետրվարի 28-ի համար

21:57

article
1 օր ջուր չի լինի

21:34

article
«Ախ». Նաիրա Զոհրաբյանին ԱԺ-ում «տոկը տվեց».Տեսանյութ

21:20

article
Արսեն Թորոսյանը դասապրոցեսը դադարեցնելու մասին

21:06

article
ՊԵԿ-ը տեղեկացնում է. անցակետում կսահմանափակվեն վարորդների հետ շփումները

20:48

article
ՀՀ ոստիկանապետը գործընկերուհուն ապօրինի բնակարան է հատկացրել. Tեսանյութ

20:35

article
Ծեծկռտուք Երևանում.ծեծի են ենթարկվել «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները

20:07

article
Ստացվել են երկկողմանի թոքաբորբից մահացած ՀՀ քաղաքացու թեստի արդյունքները

19:47

article
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. կնոջ դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են փրկարարները

19:39

article
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել

16:28

article
Հորդորում են չայցելել 5 երկիր. ԱԳՆ հայտարարությունը՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ

14:06

article
Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսի մասով Հանրապետությունում առկա իրավիճակը

12:33

article
Խոշոր Ավտովթար Գեղարքունիքում. Զինծառայողին տեղափոխել են հիվանդանոց

12:00

article
Հայտնի են թիրախները. Անսպասելի տվյալներ կորոնավիրուսի մասին. բժիշկները նկատել են, թե ովքեր են հիմնականում վարկվում

01:02

article
Քիչ առաջ վիրավորներից մեկը մահացավ. Նոր մանրամասներ ողբերգական վթարից. ՖՈՏՈ, տեսանյութ

00:38

article
28-ամյա կինը սպանել է իր երկու տարեկան դստերը

23:37

article
Աննա Հակոբյանի սելֆին. ՖՈՏՈ

23:25

article
Կորոնավիրուսը հասավ Հունաստան

23:14

article
Երբ կաշխատի կենդանաբանական այգին

23:04

article
Կորոնավիրուսը հասավ Վրաստան

22:41

article
Եղանակը Հայաստանում

22:21

Երևանցի երիտասարդը դաժանաբար խեղդամահ է արել ծանոթուհուն ու նրա տատիկին

cover

Առաջին Լրատվականը գրում է.

25-ամյա Նադյան Ռոստովից ինքնաթիռով ժամանեց Հայաստան՝ արձակուրդը Երևանում անցկացնելու, ինչպես նաև նախկին ընկերոջը գտնելու նպատակով: Իր ռոստովյան ընկերոջ՝ Իվանի հետ Նադյան վիճել, նրանից հիասթափվել ու հիշել էր արտագնա աշխատանքի համար Ռոստովում գտնվող հայ տղամարդուն, որի հետ մտերմություն էր արել երեք տարի առաջ ու հիացել էր այդ տղամարդու շռայլությամբ,  ասպետականությամբ ու մեծահոգությամբ: Նախկին ընկերոջ անձնական տվյալներից շատ քիչ բան էր հայտնի Նադյային, բայց մտածում էր՝ միգուցե բախտը ժպտա, ու նախկին երջանկության պահերը նորից վերապրի:

1974 թվականի գարունն էր: Նադյան հենց երևանյան օդանավակայանում ծանոթացավ Շահեն անունով երիտասարդի հետ: Երիտասարդն իսկական ասպետի նման օգնեց Նադյային՝ հասցրեց Երևան, տեղավորեց հյուրանոցում և խոստացավ  աղջկա երևանյան օրերին ուղեկցել նրան, պաշտպանել  ու ցույց տալ Հայաստանի տեսարժան վայրերը:

Շահենը ներկայացավ որպես «լամպերի գործարանի ինժեներ»: Հանդիպման երկրորդ օրը Շահենը Նադյային հիացրեց՝ ասելով, թե իր հաշվին մեկ ամսով արձակուրդ է վերցրել, որպեսզի կարողանա Ռոստովից ժամանած հյուրի հետ լինել անմնացորդ:

Իրականում Շահենը ո՛չ ինժեներ էր, ո՛չ էլ «լամպերի գործարանի» աշխատող: Տվյալ ժամանակահատվածում նա ոչ մի տեղ էլ չէր աշխատում: Նախկինում երկու անգամ դատապարտվել էր՝ գողության, ապա խարդախության համար: Երկու անգամ ամուսնացել ու ամուսնալուծվել էր, յուրաքանչյուր կնոջից մեկական երեխա ուներ, որոնց ապրուստը չէր հոգում: Ժամանակն անցկացնում էր թղթախաղով, աղջիկների հետ զվարճանալով: Ծնողների մահից հետո Շահենը մենակ ապրում էր Մոնումենտում գտնվող սեփական տանը:

Աղջիկների շրջանում Շահենը հաջողություններ ուներ՝ արտաքին գրավչության, ատլետիկ կառուցվածքի և աղջիկների սիրտը գերող բառապաշարի շնորհիվ: Նա աղջիկների վրա գումարներ չէր ծախսում, հիմնականում մտերմանում էր փողատեր աղջիկների ու կանանց հետ, ապրում էր նրանց հաշվին՝ մինչև նրանց հիասթափվելը:

Ռոստովից Երևան ժամանած Նադյային ընկերակցելով՝ Շահենը  հասկացավ, որ Նադյան շռայլ, զվարճություններ սիրող աղջիկ է: Նադյան, իրոք, ունևոր աղջիկ էր, նա այնքան էր գրավվել Շահենով, որ անգամ ուշադրություն չէր դարձնում, որ զվարճանքի վայրերում ծախսերը հիմնականում փակում է ինքը:

Ինչքան մոտենում էր Երևանից մեկնելու ժամանակը, աղջիկն այնքան ավելի էր զգում Շահենի կարիքը, ոչ մի րոպե չէր ուզում բաժանվել նրանից: Մի օր էլ առաջարկեց իր հետ մեկնել Ռոստով, չէ՞ որ Շահենի «արձակուրդի» ավարտին դեռ ժամանակ կար:

Աղջկա առաջարկը Շահենին շատ դուր եկավ՝ ի՞նչ կա որ՝ աղջկա հաշվին կմեկնի Ռոստով, կուտի, կխմի, կզվարճանա ու հետ կգա.  հրաշալի արկած՝ զվարճասեր տղամարդու համար:

Նադյային նա ասաց, թե ինքն էլ էր պատրաստվում նման առաջարկ անել, քանի որ չէր կարող սիրած աղջկան մենակ ուղարկել Ռոստով,  անձամբ, իր ձեռքով նրան կտանի, տուն կհասցնի: Նադյան ավելի  ոգևորվեց:

Ռոստով մեկնեցին Նադյայի հաշվին: Նադյան ապրում էր տատիկի հետ: Հայրը Ռոստովից 200 կմ հեռավորության վրա գտնվող մի քաղաքում դատախազ էր, մայրն էլ ամուսնու հետ մեկնել էր այդ քաղաք: Նադյան լավ աշխատանք ուներ, ապահովված էր ամեն ինչով:

Օդանավակայանում Շահենին անակնկալի բերեց Նադյայի նախկին ընկերը՝ Իվանը: Ճիշտ է՝ Նադյան վիճել էր նրա հետ Հայաստան մեկնելուց առաջ, բայց երիտասարդը տատիկից իմացել էր նրա վերադարձի օրն ու ժամը, մեծ ծաղկեփնջով եկել էր դիմավորելու և հաշտվելու:

Շահենի կողքին Իվանը բավական թույլ, խղճուկ տեսք ուներ՝ դա անմիջապես նկատեց Նադյայի գնահատող հայացքը: Նա վերցրեց Իվանի ծաղկեփունջն ու ասաց, թե Շահենն իր լավ ընկերն է՝ Երևանում ամեն հարցով օգնել է իրեն:

Նադյան Շահենին տարավ ուղիղ իրենց տուն: Տատիկին ասաց, թե Շահենն իր հյուրն է, իր ընկերն ու հնարավոր փեսացուն, ապրելու է իրենց տանը: Տարեց կինը կասկածանքով նայեց Շահենին, բայց կամակոր թոռնուհուն չկարողացավ ոչինչ ասել:

Շահենին անակնկալի բերեց Նադյայի հարուստ տունը: Նրա մեջ գլուխ բարձրացրին պղտոր մտքերը: Նա Ռոստով էր եկել ուրախ  ժամանակ անցկացնելու, բայց սկսեց մտմտալ ավարով Երևան վերադառնալու մասին՝ Նադյայի բնակարանում այնքան արժեքավոր իրեր կային, փող ու ոսկեղեն էլ հաստատ կունենային:

Ռոստովում Նադյան սկսեց իրեն այլ կերպ պահել՝ կարգադրություններ էր անում, Շահենի հետ խոսում էր տիրական տոնով, ինչը Երևանում ի ցույց չէր հանել: Շահենը հոգնեց նրանից: Նադյան արդեն առաջիկա ամուսնության ծրագրերն էր կազմում, իսկ Շահենը  մտածում էր Երևան վերադառնալու մասին:

Նադյան որոշել էր առաջիկա հանգստյան օրերին Շահենին տանել ծնողների մոտ, ծանոթացնել: Նա շատ ոգևորված էր իր իսկ կազմած ծրագրերով:

Նադյայի արձակուրդն արդեն վերջանում էր, Ռոստով հասնելուց մի քանի օր հետո նա առավոտյան գնաց աշխատանքի: Շահենը, ազատվելով Նադյայի ներկայությունից, սկսեց տնտղել բնակարանը: Իսկ երբ տատիկը գնաց խանութ, Շահենը ավելի խորքային որոնումներ կատարեց, գտավ մեծ գումար, մեծ քանակությամբ թանկարժեք ոսկե զարդեր: Գտածն անմիջապես թաքցրեց իր ճամպրուկում: Երբ տատիկը տուն եկավ, Շահենն ասաց, թե գնում է ընկերոջն այցելելու, նրա համար, իբր, Հայստանից նվերներ է բերել: Տարեց կնոջը կասկածելի թվաց, որ հյուրը ընկերոջն այցի գնալու համար վերցրել էր ճամպրուկը: Տատիկն անմիջապես ստուգեց  ու պարզեց, որ գումարներն ու ոսկեղենը չկան: Նա հարձակվեց Շահենի վրա, անպատվեց, պահանջեց վերցրածը վերադարձնել ու հեռանալ: Շահենը սկզբում պնդում էր, թե ոչինչ չի վերցրել, նույնիսկ վիրավորվածի կեցվածք ընդունեց, բայց հետո զայրացավ, հրեց, վայր գցեց տատիկին ու սկսեց ոտքերով հարվածներ հասցնել: Կինը գոռում էր: Շահենին պետք չէր, որ աղմուկ բարձրանա, նա արագ խեղդամահ արեց տարեց կնոջը, պատրաստվում էր ճամպրուկը վերցնել և հեռանալ, երբ անսպասելի տուն վերադարձավ Նադյան, որ աշխատավայրում թույլտվություն էր խնդրել՝ ասելով, թե կարևոր հյուր ունի տանը…

Նադյան ներս մտավ ու քարացավ՝ տեսնելով հատակին ընկած տատիկին: Շահենը Նադյային ոչինչ չբացատրեց, միանգամից հարձակվեց, նախ տապալեց նրան, հետո խեղդամահ արեց: Ապա  վերցրեց գողոնով լի ճամպրուկը, բնակարանի դուռը դրսից փակեց, բանալին էլ նետեց ճամփեզրի ծառերի տակ ու հեռացավ:

Երևանից ընդամենը մի քանի օր էր բացակայել: Նրա բացակայությունը նույնիսկ չէին նկատել: Վերադարձավ,  իր սովորական կյանքին անցավ՝ հափշտակած գումարն ու ոսկեղենը առժամանակ թաքցնելով: Մտածում էր՝ իր հետքին չեն ընկնի: Ռոստովում Նադյան նրան դեռ չէր հասցրել ծանոթացնել բարեկամների, ընկերների հետ: Միայն Իվանն էր տեսել նրան օդանավակայանում, բայց Շահենը չէր կարծում, թե Իվանը մտապահել է իր անունը կամ անձնական ինչ-ինչ տվյալներ:

Ռոստովյան ոճրագործությունից ամիսներ անցան: Շահենն արդեն մտածում էր, թե «ջրից  չոր է դուրս գալու»:

Բայց Ռոստովում իրավապահները արդյունավետ էին աշխատել, օպերատիվ աշխատանքների շնորհիվ պարզել էին, որ Նադյայի հետ Երևանից Ռոստով մեկնած տղամարդը «Մոնումենտցի» Շահենն է:

Շահենի տուն այցելած իրավապահները Շահենին գտնել չկարողացան: Ստուգեցին հնարավոր բոլոր վայրերը, որտեղ նա կարող էր թաքնվել, ոչ մի տեղ նրան չգտան: Օրեր շարունակ դարանակալեցին, բայց գտնել չէին կարողանում: Ռոստովից ամեն օր զանգում, հարցնում էին, ՆԳ նախարարն էր Շահենին հայտնաբերելու գործը վերցրել հսկողության տակ:

Իրավապահները օպերատիվ ծավալուն աշխատանք էին կատարում: Մի օր էլ տեղեկություն ստացան, որ Շահենը տանից ոչ մի տեղ էլ չի գնացել, թաքնվում է… իր տան հետևում աճող ընկուզենու վրա… Հենց որ հայտնվում էին իրավապահները, նա տան հետևի դռնով դուրս էր գալիս, բարձրանում սաղարթախիտ ծառը և մնում էր ծառի վրա, մինչև իրավապահները հեռանում էին:

Հերթական օրվա ուշ երեկոյան իրավապահները նորից գնացին Շահենի տուն: Շահենին տանը չգտնելով՝ անմիջապես շրջապատեցին ընկուզենին: Լապտերները պահեցին ծառի վրա ու տեսան՝ խիտ ճյուղերի արանքում, ծառի բունը գրկած՝ նստած էր Շահենը: Փախչելու տեղ չկար: Նա սուսուփուս իջավ ու հանձնվեց իրավապահներին:

Երկու մարդու դաժան սպանության և ավազակային հարձակման համար մեղավոր ճանաչվելով՝ Շահենը դատապարտվեց պատժի առավելագույն չափի:

 

Թոփ նորություններ

Վերլուծություն/Հարցազրույց

Ամենադիտված