ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է ռազմավարական զորավարժությանն ընդգրկված զորամաս

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է ռազմավարական զորավարժությանն ընդգրկված զորամաս

Սեպտեմբերի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է ռազմավարական զորավարժությանը մասնակցող զորամիավորման կառավարման կետերից մեկում: Գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է զորավարժությունների պլանով նախատեսված միջոցառումների կատարման և պահեստազորայիններով համալրվածության, անցկացվող մասնագիտական և մարտավարական պարապմունքների մասին: ԶՈՒ ԳՇ պետը շրջել է զորամասի տարածքում, ստուգել հրամանատարների կողմից ընդունված որոշումների իրատեսությունը, տեղում ծանոթացել զորավարժության շրջանակներում ծավալված աշխատանքային խմբերի գործունեությանը, տրված առաջադրանքների կատարման ընթացքին և լսել մարտական խնդիրների կատարման վերաբերյալ պաշտոնատար անձանց զեկույցները: Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի և զորավարժության ընթացքի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել աշխատանքային խմբերի ղեկավարներին:

Ավելին
-.-