2019 > Октябрь (Page 2)

Ռուբեն Գևորգյանը՝ «Ծաղիկ Ռուբոն», Դավթաշենում այգին հողին է հավասարեցրել

https://youtu.be/n4GDHQYLYZQ «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակում է տարածել. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը օգոստոսի 2-ին 1in.am-ի եթերում (40:25—41:20) հայտարարել էր, որ մայրաքաղաքում կա փոսի վերածված այգի, որը սեփականաշնորհված է նախկին թաղապետի դստեր անունով։ «Գալիս են մարդիկ՝ սա իմ հողատարածքն է, ուզում եմ ստեղ շենք կառուցել։ Ես հատիկ-հատիկ բոլորը նայում եմ և հենց տեսնում եմ կասկածելի

Ավելին

«Դրիֆթյորների» մեքենաները տեղափոխվեցին ՃՈ պահպանվող հատուկ տարածք (տեսանյութ)

https://youtu.be/4UP-GoXZrNY Հոկտեմբերի 30-ին ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «»Մերսեդես» և «Պորշ» մակնիշի երկու մեքենա, որոնց վարորդները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում, մեքենաներով, այսպես ասած՝ «դրիֆթել» են՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Վարորդները ենթարկվել են վարչական

Ավելին

«Որքան խելքս ու ուժս պատի՝ հետամուտ եմ լինելու»

https://youtu.be/sgGO1eKcPx0 Այսօր, ժամը 15-ին ՀՀ գլխավոր դատախազության նամակների արկղ եմ գցել ՀՀ դատախազին ուղղված այս դիմումը։ Որքան խելքս ու ուժս պատի՝ հետամուտ եմ լինելու։ ՀՀ գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին Հարգելի պարոն Դավթյան Ս․թ․ հոկտեմբերի 30-ին «Առավոտ» թերթում կարդացի «Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդներին և նրանց ներկայացուցչին տրամադրվել է քրեական գործով վարույթը կարճելու մասին

Ավելին

Նոր նշանակումներ ոստիկանությունում

https://youtu.be/XapPFHIftxE Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։  Ա. Սարգսյանի հրամանով Արտակ Ղազարյանն ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով նշանակվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Խորեն Բարխոյանն ազատվել է

Ավելին

Կոտայքի մարզում վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի

https://youtu.be/lbSD_R_JmWQ Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Արթուր Հ-ն իր վարած Lexus RX-330 մակնիշի 90 CQ 001 համարանիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքի Իսահակյան փողոցում վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 7-ամյա Ս. Մ-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Չարենցավան» բժշկական

Ավելին

Նազիկ Ավդալյանը նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը

https://youtu.be/3qyzS629heY Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանն այսօր տոնում է ծննդյան 33-րդ տարեդարձը: Ավդալյանը ծնվել է 1986-ին՝ Գյումրի քաղաքում: 2009 թվականին Հարավային Կորեայում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն: 2008 և 2016թթ-ի Եվրոպայի չեմպիոն է: 2009թ-ին Ավդալյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: 2016 թվականի Ամառային

Ավելին

Հարբած տղամարդը մանկապարտեզում երեխայի է սպանել

https://youtu.be/lbSD_R_JmWQ Նենեցյան ինքնավար շրջանի Նարյան Մար քաղաքում դանակով զինված տղամարդը ներխուժել է «Հեքիաթ» մանկապարտեզ եւ սպանել երեխաներից մեկին, հայտնում է տեղի «Nao24» կայքը՝ հղում անելով սեփական թղթակցին։ Քաղաքապետարանի կայքում նույնպես այս մասին տեղեկատվություն կա։ «Քաղաքապետարանը ցավակցություններ է հայտնում երեխայի հարազատներին եւ մտերիմներին»,- ասվում է կայքում։ Ռուսաստանի Արխանգելսկի մարզի եւ Նենեցյան ինքնավար շրջանի ՔԿ

Ավելին

Մայքլ Ջեքսոնը կրկին գլխավորել է ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիների վարկանիշը

https://www.youtube.com/watch?v=52IIpbb9gY4 Մայքլ Ջեքսոնը, Forbes հանդեսի վարկածով, գլխավորել է ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիների վարկանիշը: Ինչպես հաղորդվում է հրատարակության կայքում, 2019 թվականին նա վաստակել է 60 մլն դոլար: «Չնայած փոփ-արքայի վերաբերյալ ավելի ու ավելի հակասական տեղեկատվության հայտնվելուն, նրա երգերի ունկնդրումներն ԱՄՆ-ի սթրիմինգային ծառայություններում շարունակում են աճել՝ 2,1 մլրդ 2019 թվականին՝ մեկ տարի առաջվա 1,8

Ավելին

ՊՆ բարձր աշխատավարձով ծառայության է հրավիրում

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն զինված ուժերի սահմանամերձ զորամասերում` գնդացրորդ, ավագ հրաձիգ, հրաձիգ, դիպուկահար, նռնակաձիգ, նշանառու /ականանետի/, ավագ վարորդ /B, C, D/, վարորդ /B, C/ մասնագիտություններով: Շարքային կազմի պայմանագրային զինծառայողի միջին աշխատավարձը կազմում է 135-260 հազար /առանց եկամտահարկի/ ՀՀ դրամ` կախված մարտական հերթապահության ընդգրկվածությունից, զորամասի տեղակայման վայրից

Ավելին
-.-