2019 > Сентябрь > 07 (Page 5)

Երևանում՝ իր տան մուտքի դիմաց բացահայտ կողոպտել են Ստյոպա Սաֆարյանին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանում կողոպուտի է ենթարկվել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, 46-ամյա Ստյոպա Սաֆարյանը։ Այդ օրը, ժամը 22։50-ի սահմաններում իր բնակարանի մուտքի դռան մոտ իրեն անծանոթ 2 անձինք մոտեցել են իրեն, որոնցից մեկը նրա մեջքից հրել է, իսկ մյուսը ձեռքից բացահայտ հափշտակել «iPhone 8» տեսակի բջջային

Ավելին

Պուտինը կգա Հայաստան, թե ոչ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հավաստիացումներին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդին մասնակցելու նպատակով ժամանելու է Հայաստան, ՌԴ դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ իրենք այդ այցի հետ կապված որևէ կոնկրետ տեղեկատվություն չունեն: Ըստ մեր աղբյուրի՝ դեսպանատունը տեղեկացված է այնքան, որքան

Ավելին

Բունտ՝ ի պաշտպանություն «զոն նայողների». արտոնյալ սենյակներից չեն ուզում դուրս գալ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ են եղել: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց, որ նախաձեռնել է օրինագիծ, որը միտված է քրեականացնել քրեական ենթամշակույթ կրողների գործողությունները: Դրա համար կալանավորները որոշել են բունտ անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների», որպեսզի նրանց տեղահան չանեն արտոնյալ սենյակներից:

Ավելին

Որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերը. պարզաբանում

Հաշվի առնելով վերջին շրջանում երրորդ երկրներից դեպի Հայաստան ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի և մաքսատուրքերի վերաբերյալ մի շարք մեկնաբանությունները և տարընթերցումները՝ Էկոնոմիկայի նախարարությունը որոշ պարզաբանումներ է ներկայացրել: «1. Ռուսաստանի Դաշնության` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով` 2019 թվականի մայիսի 28-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշման` https://bit.ly/2ksMyci փոփոխվել են (նվազել են) որոշ ապրանքների, այդ

Ավելին

Կորած ուսանողին այրել են աղբի հետ միասին. ԶԼՄ

Ֆրանսիական Թուլուզ քաղաքում մեկ շաբաթ առաջ անհետ կորած ուսանողը, ամենայն հավանականության, գտնվել է ալկոհոլային վիճակում և ընկել է աղբարկղի մեջ: Նրան որոնում են աղբի այրման գործարանում: Այս մասին գրում է Dereche-ն: 21-ամյա Էթյեն Մարիի ընտանիքը տղայի անհետանալու մասին հայտնել էր մեկ շաբաթ առաջ, սակայն մինչ այժմ որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Փողոցների տեսախցիկների

Ավելին

Ադրբեջանում հայ զույգ է ձերբակալվել

Ադրբեջանի Գեյգելի շրջանի Չայքենդ գյուղում երկու հայ է ձերբակալվել, հաղորդում է Media.az-ը՝ հղում կատարելով gununsesi.org-ին: Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայ ամուսիններն ուշադրություն են գրավել գյուղը լուսանկարելիս: Ձերբակալման պահին պարզ է դարձել, որ Ռուսաստանի քաղաքացիներն ազգությամբ հայ են: Նրանք գտնվել են Գյանջայում որպես զբոսաշրջիկներ: Ձերբակալությունից հետո ամուսինները բերվել են Գեյգելի շրջան:

Ավելին
-.-