2019 > Июль > 18

Զինվորները կարծեցին` երեքս էլ զոհվել ենք, մեկը մոտեցավ, հողը վրայիցս մաքրեց տեսավ` շնչում եմ (լուսանկարներ)

«Իմ հայրենիքը Արցախը՝ ծննդյանս թվականից սկսած մինչ օրս ամենադժվար փորձությունների միջով է անցել՝ արցախյան շարժում, արցախյան գոյամարտ, ապրիլյան-ազատագրական պատերազմ: Բայց հայրենիքս միշտ կանգուն մնաց»,- Արցախում iPRESS.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է 31-ամյա սպան` Վալերի Իվանի Մեհրաբյանը: 2016-ի ապրիլի չորսի լուսադեմին Թալիշ գյուղի պաշտպանության համար մղվող մարտերում Վալերին վիրավորվում է, վնասվում է

Ավելին

Ազատումներ և նկատողություն ոստիկանությունում

Հուլիսի 18-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը: ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական վարչությունների պետերը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Օրակարգում ոստիկանության տասը աշխատակիցների

Ավելին

Աստղագուշակ հուլիսի 19-ի համար

https://youtu.be/o71rvpGSkg8 Խոյ. Այսօր դուք կարող եք վստահ լինել, որ ձեր արժանիքները աննկատ չեն մնա շրջապատի կողմից: Ամենայն հավանականությամբ, հրապուրիչ առաջարկություն կստանաք, այդ թվում և` ազդեցիկ մարդկանցից: Օրը խոստանում է աշխատանքային հաջողություններ, հնարավոր է շռայլ վարձատրություն` նախկինում արված գործի դիմաց:Այսօր դուք հակված եք ավելի շուտ ղեկավարվելու տրամաբանությամբ ու սթափ դատողությամբ, քան` զգացմունքներով ու

Ավելին

«Էս ի՞նչ շան տղա շոգ ա անըմ. Սաղ կառավարություննա մեղավոր»․ Մկոյի լուսանկարը

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը  իր միկրոբլոգում նոր, զվարճալի լուսանկար է հրապարակել:  Զվարճալի կադրին կից գրել է. Մկրտիչ Արզումանյանը գրել է․ «Էս ի՞նչ շան տղա շոգ ա անըմ. Սաղ կառավարություննա մեղավոր»։ 

Ավելին

Էլեկտրաէներգիայի անջատումներ հուլիսի 19-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խաղաղ Դոնի փ. 1/2 շենքը, Խաղաղ Դոնի փ. 27 շենքի 1 մուտքը, Ավան՝ Դ․Վարուժան թաղ․ 4, 5, 6, 7, 8 շենքերը, Ավան՝ 3, 4, 5,

Ավելին

Իջեւանում «բողոքի ակցիաների» հրահրման գործում իր դերն ունի ԱԺ նախկին կարկառուն ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը

Չնայած խիստ որոշակի շրջանակներ երեկ ուշ երեկոյան Իջեւանում տեղի ունեցած բախումները ներկայացնում են որպես բախում իրենց կենցաղային խնդիրների համար անտառներից փայտ հավաքող մարդկանց եւ ոստիկանների միջեւ, իրականում խնդիրը բոլորովին այլ է, հայտնում է Armtimes.com-ը։ Տավուշի անտառներում տարիներ շարունակ տեղի է ունենում զանգվածային եւ արդյունաբերական մասշտաբների հատում: Դա խիստ շահութաբեր բիզնես է

Ավելին

Սևանի ափի 1905 մետրից ցածր գտնվող բոլոր շինություններն ապօրինի են ու պետք է քանդվեն. Էրիկ Գրիգորյան

Սևանա լճի ափամերձ, ծովի մակերևույթից 1905 մետրից ցածր գտնվող բոլոր 4 հազար 800 շինությունները, բացառությամբ խորհրդային ժամանակներից մնացած որոշ պոմպակայանների, ապօրինի են, այդ թվում՝ առանձնատները: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Քանդելու հետ կապված ֆինանսական ծախս կա, որը մենք հաշվարկել ենք և

Ավելին

Կսովորեցնեմ քեզ թռչել…ծնունդդ շնորհավոր, իմ տղա.Սիրուշո(լուսանկար)

Երգչուհի Սիրուշոն որդու հետ նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում` շնորհավորելով իր տղայի ծննդյան տարեդարձը: Լուսանկարին կից Սիրուշոն գրել է. «I’ll Teach you how to Fly.......Happy Birthday my Boy » «Կսովորեցնեմ քեզ թռչել...ծնունդդ շնորհավոր, իմ տղա»:

Ավելին

Ռուբեն Վարդազարյանն այլևս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը չէ

Հուլիսի 11-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը քվեարկությամբ 111 ձայն ստանալու արդյունքում ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ,այս մասին հայտնում է Իրավաբան.net-ը: Մինչ այդ, Ռուբեն Վարդազարյանը պաշտոնավարում էր որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ համաձայն ՀՀ նախագահի 2018 թ-ի հուլիսի 18-ի հրամանագրի: Նախագահի հրամանագրի համաձայն,

Ավելին

Արդեն 22-ը բերման են ենթարկվել. Վալերիյ Օսիպյան

Կարծում եմ՝ բերման ենթարկվողներ լինելու են, այս պահին ոստիկանության տեսադաշտում 36-ն են, արդեն 22-ը բերման են ենթարկվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո։ «Ոստիկանները գործում են պրոֆեսիոնալ, իրենք գիտեն՝ ինչպես պահել իրենց երեխաների, կանանց, տարեցների նկատմամբ, գործառույթները լավ գիտեն։ Այն անձինք, որոնք

Ավելին
-.-