ՔԱՂԱՔԱԿԱՆ (Страница 74)

Երևանի քաղաքապետարանում 2 մլն դրամ պարգևավճար ստացող է եղել. ցանկ

Երևանի քաղաքապետարանում նախորդ տարեվերջին ամենաբարձր պարգևավճարը ստացել է անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը: Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Արսեն Ամյանի միայն պարգևատրման գումարը կազմել է 2 մլն 049 հազար 800 դրամ, գումարած 13-րդ աշխատավարձ՝ 346 հազար դրամ։ Ամյանը քաղաքապետարանի հնաբնակներից է, տասը տարուց ավելի է քաղաքապետարանում է։

Подробнее

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վիրահատվել է

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը տևական ժամանակ է, ինչ շնչառության հետ կապված խնդիրներ ուներ, և բժիշկները խորհուրդ էին տվել վիրահատական միջամտություն ցուցաբերել: Այսպիսով, նախօրեին նա շնչուղիների վիրահատության է ենթարկվել: Ի պատասխան քաղաքացիների ու լրագրողների բազմաթիվ զանգերի՝ նշեմ, որ անհանգստանալու կարիք չկա, վիրահատությունը լավ

Подробнее

Վարչապետը հանդիպում է ունեցել Բունդեսթագի պատգամավորների հետ

Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում հունվարի 31-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք-հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի կանցլերի աշխատակազմի և ԳԴՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հեղափոխությունը եկավ հաստատելու

Подробнее

«Երևան հիմնադրամի» կողմից պետբյուջե է վերականգնվել 1 մրդ 807 մլն դրամի կորուստ. Վանեցյան

«Երևան հիմնադրամի» կողմից պետբյուջե է վերականգնվել 1 մրդ 807 մլն դրամի կորուստ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա ընդգծեց, որ այնտեղ անցկացված ստուգումների ժամանակ պարզվել է, որ հիմնադրամի միջոցների մի մասը վատնվել է, մի մասն էլ ոչ նպատակային է ծախսվել: «Գործի շրջանակներում հիմնավորվել է 1 մրդ 807 մլն դրամի

Подробнее

Տիգրան Սարգսյանն առաջարկել է ստեղծել ԵԱՏՄ-ի թվային նախագծերի կառավարման հատուկ մարմին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն առաջարկել Է ԵԱՏՀ-ի շրջանակներում ստեղծել Եվրասիական տնտեսական միության թվային տրանսֆորմացիային միտված ինտեգրացիոն նախագծերի կառավարման հատուկ կառույց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ալմաթիում, ելույթ ունենալով «Թվային օրակարգը գլոբալացման դարաշրջանում» համաժողովի լիագումար նստաշրջանում, Սարգսյանը հիշեցրել Է, որ ներկայում հանձնաժողովի շրջանակներում գործում Է կառավարությունների ղեկավարների որոշմամբ ստեղծված թվային գրասենյակը: «Բայց

Подробнее

«Պետությունից 1 լումա չեմ գողացել». ՔՀԿ-ում մահացած Մհեր Եղիազարյանի վերջին նամակը

«Haynews.am» կայքէջը ներկայացրել է 2018 թվականի դեկտեմբերի 4-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի ժամանակ հացադուլ հայտարարած, ապա մահացած Մհեր Եղիազարյանի վերջին նամակը, որը նա գրել է կալանավորումից մի քանի օր առաջ և հանձնարարել է հրապարակել, երբ ինքն ասի: Նամակ՝ ստորև. «Հարգելի՛ հայրենակիցներ, դեռևս 2018 թ.-ի հուլիսին ինձ նախազգուշացրին, որ երկրիս ԱԱԾ-ն գաղտնալսում է իմ հեռախոսահամարները: Բնականաբար, ահազանգն ընդունեցի,

Подробнее

ՀՀ վարչապետը ժամանել է Բեռլին

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Հունվարի 31-ին ՀՀ վարչապետը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Քյոլն քաղաքից ժամանել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին: Փետրվարի 1-ին Բեռլինում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության` Նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, Կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև

Подробнее

Կարո՞ղ է մեր վրա ճնշում են գործադրում, մենք գլխի չենք ընկել. Նիկոլ Փաշինյան

Այնպիսի տպավորություն է, որ Արցախի խնդրում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանում ամենաչտեղեկացված մարդիկ մենք ենք՝ ես, ապա պարոն արտգործնախարարը։ Այս մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն հունվարի 31–ին ասել է Քյոլնում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հնարավոր փոխզիջումների մասին հարցին: «Ես Ազգային ժողովի

Подробнее

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը շրջել են Քյոլնի Մայր տաճարում (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը շրջայց են կատարել Քյոլնի Մայր տաճարում, ծանոթացել հոգևոր-մշակութային հռչակավոր կոթողի պատմությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից, որտեղ հրապարակվել են նաև լուսանկարներ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը գտնվում է Գերմանիայում: Վարչապետը Քյոլնում հանդիպումներից հետո ուղևորվում է Բեռլին, որտեղ արդեն փետրվարի 1-ին նախատեսվում են

Подробнее

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին պաշտոնական այցով կմեկնի Իրան, հաղորդում է «Արմենպրես»-ը: «Փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնում եմ Իրանի Իսլամական Հանրապետություն», - ասաց Ն.Փաշինյանը Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։

Подробнее
-.-