ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանը զորք է մտցրել Վրաստանի հետ սահմանին գտնվող վանական համալիրի վիճելի տարածք

Այնտեղ ադրբեջանական կողմը մի ամբողջ բազա է ստեղծում, երբ վրացի սահմանապահներն ընդամենը մի քանիսն են և չեն կարողանում իրենց շահերը պաշտպանել: Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող և վիճելի համարվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներ։ Այս մասին հայտնի է դառնում վրացի օգտատերերից մեկի հրապարակած լուսանկարներից։ Օգտատերն ասում

Ավելին

Բագրատաշենում մեքենա է այրվել

Հուլիսի 23-ին՝ ժամը 04:23-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:23-ին, մարվել՝ 05:29-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան. տուժածներ չկան:

Ավելին

Թուրքիան ամրանում է Նախիջեւանում. Հայաստանի պատասխանը

Թուրքիան կարող է Նախիջեւանում բացել երրորդ օտարերկրյա բազան, ասել է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, Թուրքիան կարող է Գյումրիի ռուսական բազային հակակշիռ ստեղծել: Թուրքիան բազաներ ունի Սուդանում եւ Կատարում: Նախիջեւանը Թուրքիայի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է, եւ այնտեղ ռազմական բազայի հիմնումը ժամանակի հարց է, ասել է

Ավելին

Բակո Սահակյանը Տիգրանակերտում անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարարը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, համապատասխան գերատեսչությունների, շրջվարչակազմերի ղեկավարները: Իր եզրափակիչ ելույթում երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ այն պահանջում է նպատակաուղղված եւ համակարգված աշխատանք թե կենտրոնական, թե

Ավելին

Վիտալի Բալասանյանի գրասենյակի հայտարարությունը

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել. Մասնավորապես, ասվում է. «Արցախի օրենսդիրը Ընտրական իրավունքն իրացնելու համար նախատեսել է տարիքային ցենզ, նստակեցության ցենզ եւ քաղաքացիության ցենզ: Դա ընդունված մոտեցում է առաջադեմ բոլոր երկրների համար: Բոլոր պետություններում էլ, ուր գործում են հիշատակված ցենզերը, ընդգծված կարեւորություն է տրվում դրանց միաժամանակյա պահպանմանը, մասնավորապես

Ավելին

Ադրբեջանի զինված ուժերի հույսը Ահմեդովի աշխատավարձի 50 %-ն է

Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ, «Ենիա Ազերբայջան» կուսակցության քարտուղար Ա.Ահմեդովը կոչ է արել համակուսակիցներին անցկացնել ԶՈՒ օգնության ֆոնդին ուղղված բարեգործական ակցիա, քանի որ երկրում «ռազմական իրադրություն է» և առկա են միլիոնավոր «հարկադիր տեղահանվածներ»: Այդ համատեքստում Ա.Ահմեդովը իր ամսական աշխատավարձի 50%-ը ցուցադրաբար փոխանցել է ԶՈՒ օգնության ֆոնդին: Ադրբեջանական տիրույթի սոցցանցերում լայնորեն քննարկվում է

Ավելին

Վրաստանում ՀՀ քաղաքացու են ձերբակալել.լուսանկարներ

  Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում գրել է. Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել։ Հայտարարություն՝ ռադիոակտիվ նյութ տեղափոխելու համար կալանավորված ՀՀ քաղաքացու վերաբերյալ Տեղեկացնում ենք, որ հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ․, ով, վրացական կողմի հաղորդմամբ, հանդիսանում է հայ-վրացական սահմանին հայտնաբերված ռադիոակտիվ նյութի սեփականատերը։ Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել

Ավելին

Հերթական ստահոդ հայտարարությունները սեփական լսարանի համար

2019թ. հունիսի կեսերին, Ադրբեջանի Հ անրապետության գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ)  հայտարարել է, որ գիտառազմավարական հետազոտությունների (ԳՌՀԿ) կողմից արտադրված պաշտպանական նշանակության արտադրանքը ցուցադրվել և կիրառվել է ադրբեջանա-թուրքական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» համատեղ զորավարժությունների ընթացքում: Նշվում է, որ ռազմական փորձագետներն ուսումնասիրել են նոր սպառազինությունը, ռազմական և հատուկ նշանակության սարքավորումները, որոնք արժանացել են բարձր գնահատականի: Սակայն, սույն

Ավելին

Սամվել Բաբայանի գրասենյակը դիմում է ԱԱԾ-ին և Ոստիկանությանը

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտՍամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Արցախում մեկնարկած ստորագրահավաքը, որն ընթանում է սահմանադրական կարգի նորմերով՝ այսինքն ըստ օրենքի, սկսած պահից, դրանից առաջ և հընթացս անցնում է պարզ, թափանցիկ և իր մեջ չի կրում որևէ սադրիչ, էլ ուր մնաց՝ սահմանադրական կարգը տապալող տարրեր, քանզի

Ավելին

Վրաստանում մահացածները մայր ու որդի են եւ նրանց 7-ամյա սանիկը. մանրամասներ ողբերգական վթարից

Վրաստանում այսօր` հուլիսի 7-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացել են մայրը, նրա 15-ամյա որդին եւ նրանց սանիկը` 7-ամյա երեխան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Օշականի համայնքապետ Արամ Ներսիսյանը: Նա նշեց, որ մահացած կնոջ մյուս 14-ամյա որդին ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում, մահացածների դիերը դեռ չեն տեղափոխել Հայաստան: ՀՀ ԱԻ նախարարության

Ավելին