ՍՊՈՐՏ (Page 2)

Սա արդեն խայտառակության գագաթնակետն է. Լեո Մեսսի

Արգենտինայի հավաքականի առաջատար Լեո Մեսսին կիսվել է Բրազիլիայից կրած պարտության տպվորութուններով. «Մենք մրցաշարում մեր լավագույն խաղը անցկացրինք: Բրազիլիան կոպիտ էր, ինչի վրա մրցավարը ուշադրություն չէր դարձնում: Նաեւ կար ձեռքով խաղ, որը կրկին անտեսվեց: Ինչու՞ մրցավարը չդիմեց VAR-ի օգնությանը. սա արդեն խայտառակության գագաթնակետն է»,-ասել է Մեսսին: Հիշեցնենք, որ Ամերիկայի Գավաթի կիսաեզրափակչում Արգենտինան 0:2

Ավելին

«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացրած մարզիկներին (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Գրիշա Թամրազյանը և Գևորգ Լոռեցյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են Եվրոպական խաղերում Հայաստանը պատվով ներկայացրած մեր մարզիկներին: Այս մասին հայտնում են ԿԳՆ ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 37 մարզիկներ՝ 9 մարզաձևերում: Մեր մարզիկները նվաճել են 11 մեդալ, այդ թվում' 5

Ավելին

Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց երկրորդ Եվրոպական խաղերում։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 9-րդ օրը պայքարի դուրս եկած Ալեքսանյանը 1/8 եզրափակչում մրցեց Վրաստանի ներկայացուցիչ Ռեվազ Նադարեիշվիլիի հետ և 2։1 հաշվով հաղթանակ տարավ։ Աշխարհի, Եվրոպայի առաջնությունների եռակի չեմպիոնի հաջորդ մրցակիցն ասվտրիացի Դանիել Գաստլն է։ Այսօր գորգ է դուրս եկել նաև

Ավելին

Հայ ըմբիշները պատմական արդյունք են գրանցել

Հայ ազատ ոճային ըմբիշներն այս տարի պատմական արդյունք են գրանցել։ Հայկական ազատ ոճի ըմբշմարատի պատմության մեջ առաջին անգամ մեկ տարում հայ ըմբիշները դարձել են բոլոր տարիքային Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիրներ՝ դպրոցական, պատանեկան, երիտասարդական և մեծահասակների տարիքային խմբերում։ Դպրոցականների՝ մինչև 15 տարեկանների պայքարում Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Արեն Իսրայելյանը, պատանիների պայքարում՝ մինչև 17

Ավելին

ԵԽ-2019. Արթուր Հովհաննիսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն քառորդ եզրափակիչում 4:1 հաշվով հաղթանակ տարավ Ռումինիայի ներկայացուցիչ Ջիռլեանու Կոսմին-Պետրեի նկատմամբ եւ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Յաուհենի Կարմիլչուկին: Կիսաեզրափակիչում Արթուր

Ավելին

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը հաղթել է Եվրոպական խաղերում

Մինսկում (Բելառուս) ընթացող Եվրոպական խաղերի մրցումային երրորդ օրը պայքարի դուրս եկավ բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը (51 կգ)։ Անուշը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից՝ մրցելով Չեխիայի ներկայացուցիչ Նելա Ֆրեյհերովայի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Այս քաշային կարգի 1/4 եզրափակչի մենամարտերը կայանալու են հունիսի 26-ին։ Անուշը մրցելու է Լեհաստանի ներկայացուցիչ Սանդրա Դրաբիկի հետ։ Հունիսի 23-ին հայ բռնցքամարտիկներից

Ավելին

Ռոնալդուն և նրա ըներուհին վայելում են իրենց շքեղ հանգիստը Սան Տրոպեում (լուսանկարներ)

Պորտուգալիայի ազգային հավաքականի և իտալական «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ նոր է վերադարձել Կոստա Նավարինոյում (Հունաստան) անցկացրած ընտանեկան հանգստից: Ինչպես գրում է Daily Mail-ը, այժմ էլ նրանց նկատել են ֆրանսիական Սան Տրոպեում նավով շքեղ հանգիստ վայելելիս: 25-ամյա մոդել Ջորջինա Ռոդրիգեսն ուշագրավ կազմվածքը ցուցադրել է տպավորիչ բիկինիով: Հրապարակված լուսանկարներում երևում է

Ավելին

Հարություն Հովհաննիսյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ

Պայքարի մեջ այժմ ազատ ոճային ըմբիշներն են: 48 կգ քաշային կարգում Հարություն Հովհաննիսյանը կիսաեզրափակչում 3-2 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Ռամիկ Հեյբաթովի նկատմամբ: Հովհաննիսյանը եզրափակչում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Բեսիր Ալիլիի հետ:

Ավելին

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (Տեսանյութ, ֆոտո)

Իտալիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում երկրորդ տարին անընդմեջ Բուլղարիայի համար ոսկե մեդալ նվաճեց Էդմոնդ Նազարյանը՝ անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին։   51 կգ քաշային կարգի եզրափակիչում Էդմոնդ Նազարյանը 10:0 հաշվով հաղթեց թուրք Բարիս Էրբեքին։ Քառորդ եզրափակիչում էլ նա պայքարից դուրս էր թողել Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհադ Գուլուզադեին։

Ավելին