ՄԱՄՈւԼ (Page 2)

Հայկ Մարությանը շրջանցել է վերադասին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գործադիրն այս տարվա օգոստոսի 8-ի նիստում որոշեց Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազմակերպման եւ սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը: Եւ ենթադրվում էր, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մինչեւ «Սանիթեքի» հետ կնքած պայմանագրի միակողմանի լուծումը այդ հարցը կքննարկեր վերադաս մարմին համարվող նախարարության հետ: Այնինչ

Ավելին

Թող զգույշ լինի, որ հանկարծ գլխին ծանր բան չընկնի. Իմ քայլի պատգամավորը զգուշացնում է գեներալ Բալասանյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները անհանգստացած ու վրդովված են Արցախի հերոս, գեներալ-մայոր, ԼՂՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի` օրերս արած հայտնի հայտարարությունից, թե` վարչապետ Փաշինյանն ու «Սասնա ծռերը» մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը` զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Ավելին

Ովքեր են հարձակվել Վիտալի Բալասանյանի վրա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Յուրաքանչյուր երկրի ներսում ստեղծված իրավիճակի համար առաջին հերթին պատասխանատու են այդ երկրի իշխանությունները։ Հենց իշխանության գործելակերպից է կախված՝ հասարակությունը կհամախմբվի՞ որոշակի գաղափարների շուրջ, թե՞ հասարակությունը շերտերի կբաժանվի և քաղաքացիների միջև բաժանարար գծեր կանցկացվեն։ Իշխանափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունները գնացին հասարակությունը սև ու սպիտակի բաժանելու ճանապարհով։ Եվ շատ անգամ հենց

Ավելին

Տեսախցիկը ֆիքսել է կրակոցները. Փորձել են սպանել Ծաղկաձորում հարգված, հեղինակություն վայելող Վարդան Առաքելյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Ծաղկաձորում կրիմինալ դեպք է գրանցվել, որին լրատվամիջոցները չեն անդրադարձել, քանի որ ոստիկանության կայքում այն տեղ չի գտել: Սեպտեմբերի 25-ին Ծաղկաձորի բնակիչներից մեկի առանձնատան բակի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է դիմակավորված անձը ատրճանակի կրակոցներով փորձում վերջ տալ տղամարդու կյանքին: Տեսանյութը, որ հայտնվել է մեր ձեռքի տակ, կա

Ավելին

Ինչու են Հայաստանում բնակարանների գները բարձրանում. «Ժողովուրդ»

https://www.youtube.com/watch?v=a5a61l_ZqO0 «Ժողովուրդ»-ը գրում է․ «Բարձիթողի իրավիճակ` անշարժ գույքի շուկայում: Բնակարանների գները Հայաստանում արհեստական բարձրացնում են, այնինչ նույնիսկ մեկ ամսվա դիտարկումը ցույց է տալիս, որ անշարժ գույքի գործարքները նվազել են, այսինքն` մեծ թվով վաճառքի բնակարաններ կան, բայց գնորդներ չկան: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա օգոստոսին անշարժ գույքի 15 հազար 507

Ավելին

Գեներալ Մանվելի կողմից խոշտանգված ազատամարտիկը կմնա անազատության մեջ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է պայմանական վաղակետ ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից խոշտանգված, 22 օր շղթայված անազատության մեջ, արջերի հետ նույն վանդակում պահված ազատամարտիկ Աշոտ Իսախանյանին։ Վերջինս կշարունակի մնալ անազատության մեջ և կրել պատժի մնացած 1 տարի 3 ամիսը։ Ազատամարտիկը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ որոշումը

Ավելին

ԱԱԾ տնօրենի ԺՊ-ին հանձնարարվել է Վանեցյանի դեմ նյութեր հավաքել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունը ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի թեկնածուների փնտրտուքի մեջ է։ Չնայած հոկտեմբերի 22-ին սկսվող ԱԺ նիստին օրենքը կփոխվի, և Փաշինյանը կարող է դրսից նշանակումներ անել, սակայն հարմար թեկնածու դեռևս չեն կարողանում գտնել։ Խմբակցության փակ նիստի ընթացքում հպանցիկ ակնարկ է եղել, որ, ըստ ամենայնի, ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը կնշանակվի, իսկ

Ավելին

Դավիթ Տոնոյանին ու գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին դատի են տվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի եւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ բողոքում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի բուժկետի դեղագետը: Նա դատի է տվել շտաբի պետ Դավթյանին ու նախարար Տոնոյանին: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ , որ հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Վահե Մելիքսեթյանը`

Ավելին

ԱԱԾ-ում լուրջ անհանգստություն կա. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ուժային կառույցներում, մասնավորապես ԱԱԾ-ում, լուրջ անհանգստություն կա` ով է դառնալու կառույցի ղեկավարը: Չնայած արդարադատության երիտնախարար Ռուստամ Բադասյանը բացառել է նման հեռանկարը, այնուհանդերձ, այս պահին քննարկվող միակ թեկնածուն նա է: Իշխանությունները զգուշավորություն են հանդես բերում այս հարցում, չեն շտապում, որովհետև, բացի օրենքի նախագծի չընդունված լինելուց, համակարգում ոչ «հարմար» մարդու

Ավելին

Իրավապահները պարզել են Վանաձորի սպանդի պատճառները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հոկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը գաղտնի խորհրդակցություն է հրավիրել ոստիկանության ղեկավար կազմի հետ ու շատ խիստ է խոսել ապօրինի զենք պահելու թեմայի առնչությամբ: Մեր տեղեկություններով` շեշտել է` որքան ապօրինի զենք կա, ամբողջը պետք է հայտնաբերել: Բայց այս հայտարարության հենց հաջորդ օրը` հոկտեմբերի

Ավելին
-.-