ՀՐԱՏԱՊ (Page 522)

Ոստիկանները հայտնաբերել են որոնվող 14-ամյա Անժելա Վարդևանյանին

Ոստիկանության ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում փետրվարի 28-ին 14-ամյա Անժելա Վարդևանյանը հայտնաբերվել է Գյումրի քաղաքում: Հիշեցնենք, որ ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի բնակիչ, 2005 թվականին ծնված Անժելա Վարդևանյանը, որը փետրվարի 26-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում դուրս էր եկել տնից՝ դպրոց գնալու նպատակով:

Ավելին

Մանվել Գրիգորյանի տղայի տունը թալանողները հայտնաբերվել են

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 238 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է փետրվարի 24-ին Արշալույս գյուղի 17-րդ փողոցի 1-ին տնից կատարված գողության փաստով: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական

Ավելին

Ուզում եմ դիմել ԱԱԾ տնօրենին. պետք է ստուգել, թե սպաները ինչ սեռական կողմնորոշում ունեն.փաստաբան (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 27-ին, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում իրականացված «Մարդու իրավունքների խախտումները բանակում և դրանց կանխարգելման մեխանիզմները» թեմայով քննարկման ժամանակ փաստաբան Հայարփի Սարգսյանը ներկայացրեց զինվորական քրեական գործերով քննության ընթացքում թույլ տրվող խախտումները: Նրա խոսքով, բանակում զինվորները երբեմն ենթարկվում են սեքսուալ բնույթի բռնի գործողությունների են ենթարկվում և սպաները բացի հատուկ վերապատրաստումներ անցնելուն, պետք

Ավելին

Կարեն Ղազարյանն Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել

2018թ․ հուլիսին Կարեն Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանում։ Նա ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանին մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Այդ թվում՝ սպանութություն, ահաբեկչություն, ապօրինի հրազենի կրում, լրտեսություն, պետական

Ավելին

Քննում են Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելը. ուղիղ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնարդության քննությունը։ Գրիգորյանի փաստաբանները դժգոհում են, որ Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ գործերը մշտապես մակագրվում են Մարինե Մելքոնյանին, եւ վերջինս մշտապես որոշում է, որ կալանքի համար հիմքեր կան։

Ավելին

Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են. ՊՎԾ վարչության պետ

«Ես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետս, հայտարարում եմ, որ ներկա դրությամբ իմ ղեկավարած ստորաբաժանման հետ միասին ուսումնասիրություն եմ իրականացնում «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են», - Facebook-յան իր էջում գրել է Դավիթ Ադյանը։

Ավելին

Արցախի և Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի

Փետրվարի 27-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Բարդա ճանապարհահատվածում. այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն

Ավելին

Քիչ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է ՊՎԾ 4 աշխատակցի, այդ թվում՝ Ադյան եղբայրներին

Analitik.am-ի տեղեկություններով, ժամեր առաջ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին: Հիշեցնենք, որ օրեր առաջ Analitik.am-ը հրապարակում էր արել այն մասին, որ մեր տեղեկություններով, ՀՀ ԱԱԾ-ում  նյութեր են նախապատրաստվում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի և ծառայության երկու վարչությունների պետերի մասով քրեական

Ավելին

Արմավիրի փոխմարզպետը Opel-ով վթարի է ենթարկվել,և իր մեղքը փորձել է բարդել կին վարորդի վրա. Shamshyan.com

Փետրվարի 21-ին Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Արմավիրի փոխմարզպետ, Փարաքար գյուղի բնակիչ, 30-ամյա Կարեն Գրիգորյանը: Shamshyan.com-ը հայտնում է նաև, որ երեկ՝ փետրվարի 25-ին, Կ. Գրիգորյանը «գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Աստղիկ բժշկական կենտրոն: Պարզվել է, որ փետրվարի 21-ին, առավոտյան ժամը 09:15-ի սահմաններում, նա իր վարած Opel Vectra մակնիշի 39 MP 999

Ավելին

Շատ արագ տարածվում է ձյան վրա ոտաբոբիկ կանգնած երեխայի նկարը. Նաիրի Սարգսյան

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքում շատ արագ տարածվում է ձյան վրա ոտաբոբիկ կանգնած երեխայի նկարը: Թեև մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր գրել են, որ նկարը արված է Ռումինիայում, բայց մարդիկ շարունակում են այն տարածել, ոմանք քննադատում են իշխանություններին: Էջը կառավարողն էլ գիտի, որ նկարում հայեր չեն, քանի որ 3

Ավելին
-.-