ՀՐԱՏԱՊ (Page 351)

Կյանքից հեռացել է Գարեգին և Վաչագան Նուշիկյանների հայրը

Այսօր` մարտի 29-ին, կյանքից հեռացել է Գարեգին և Վաչագան Նուշիկյանների հայրը` Գագիկ Նուշիկյանը: Հայտնում ենք, որ Գագիկ Նուշիկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` մարտի 30-ին, «Զոլեր» սգո ծառայությունների սրահում: Հասցե` ԳրիգորՀասրաթյան 25 (Աջափնյակվարչ. շրջան): Գագիկ Նուշիկյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մարտի 31-ին, ժամը 14:00-ին` նույն վայրում:

Ավելին

Փաշինյան-Ալիև բանակցությունները մեկնարկելու են Երևանի ժամանակով ժամը 14:00-ին

Փաշինյան-Ալիև բանակցությունները մեկնարկելու են Երևանի ժամանակով ժամը 14:00-ին Վիեննայի կենտրոնում գտնվող «Բրիստոլ» հյուրանոցում: Ըստ նախնական օրակարգի, դրանք կտևեն մոտ երկու ժամ, նախ երկու երկրների առաջնորդները, արտգործնախարարները, Մինսկի խմբի համանախագահաները, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը ընդհանուր քննարկում կանցկացնեն, ապա Փաշինյանն ու Ալիևն առանձնազրույց կունենան:

Ավելին

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Վիեննա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա։ Այսօր Վիենայում նախատեսված է վարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ: Երկու երկրների ղեկավարները կհանդիպեն Ավստրիայի նախագահի հետ առանձնազրույցներից հետո: Երկու երկրների ղեկավարների հանդիպմանն ընդառաջ Վիեննայում կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը: Նիկոլ

Ավելին

4 մարզերում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց), Դիլիջանի ոլորանները (կցորդիչով բեռնատարների համար) եւ Արագածոտնի մարզի Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Կոտայքի Հրազդան, Լոռու Վանաձոր, Սյունիքի Գորիս, Սիսիան քաղաքներում, «Մեղրու

Ավելին

Զինծառայողի ինքնասպանության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի. նա պարբերաբար ենթարկվել է ծաղրուծանակի

Ժամկետային զինծառայող Հրաչ Ավետիսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի՝ տուժածի եւ այլ զինծառայողների նկատմամբ բռնանալու, նրանց պարբերաբար վիրավորելու եւ ստորացնելու համար։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ զինծառայողը՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքն ստացել է 2017թ. հոկտեմբերի 20-ին՝ ճակատի հատվածում։ Նախաքննության վարկածով տեղի ունեցածն ինքնասպանություն է. զինվորն ինքն է կրակել իր ճակատի շրջանին՝ իրեն

Ավելին

Կաշառքի գումարը փաստաբանի միջոցով է փոխանցվել դատավորին. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին: ՀՀ ԱԱԾ–ից  հայտնում են, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով

Ավելին

Գագիկ Ծառուկյանի կնոջ նվերը՝ Աննա Հակոբյանի հիմանդրամին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից ղեկավարվող «Իմ քայլը» հիմնադրամը իր պաշտոնական կայքում հրապարակել է նվիրատուների ցանկը: Խոշոր նվիրատուների եռյակը գլխավորում են Անժել Հարությունյանը՝ 48 մլն դրամ, Ջավահիր Ծառուկյանը՝ 12 մլն դրամ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյաը՝ 5 մլն 930 հազար դրամ: Ստորև ներկայացնում ենք նվիրատուներին և նրանց կողմից փոխանցված

Ավելին

Ձերբակալվել է Կոտայքի մարզի դատավոր Գագիկ Հեբոյանը․ ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է, որ երեկ ձերբակալվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը: Մամուլում լուրեր էին տարածվել, որ խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը։ Դատական իշխանության պաշտոնական կայքէջի համաձայն, 54-ամյա Հեբոյանը այդ դատարանում աշխատում է 1999-ից։

Ավելին

Դերասան Սուրեն Փահլևանյանը վթարի է ենթարկվել

Ժամը 02։50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 18 շենքի մոտ բախվել են Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Կարեն Շահվերդյանի վարած Mercedes մակնիշի 35 TV 232 համարանիշի, 34-ամյա Սուրեն Փահլևանյանի վարած Toyota մակինիշի 36 AF 737 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի տեղեկություններով Mercedes-ի ուղևոր Երևանի բնակիչ 30-ամյա Սոնա Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական

Ավելին

Երեւանում եւ 6 մարզերում լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւանում` 10։30-16։30 Արգիշտի փ. 36 սեփական տունը, Իսակովի պող. 10-60 սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-17:00 Կամոյի փ. 1-32 սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, թիվ 103 դպրոցը, Արաբկիր 45փ. 1-19/1, 47/2,

Ավելին
-.-