ԿՐԹՈւԹՅՈւՆ

Հայտնի են ձմեռային արձակուրդի օրերը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրամանը, որով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ձմեռային արձակուրդի օրերը: Առաջին դասարանցիների ձմեռայինը արձակուրդները տրվում են 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ։ Երկրորդ դասարանցիների ձմեռայինը արձակուրդները տրվում են 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ։ Ուսումնական պարապմունքների

Ավելին

77 լավագույն ուսուցիչներ, դաստիարակներ նվերներ կստանան

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիոստում որոշում կայացրեց «Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների դաստիարակներին խրախուսելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականին հատկացնել 42մ 166 մլն դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախ միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի սպորտի նախարարության հատվածը եւս

Ավելին

ԵՊՀ-ում ուսման վարձը կբարձրանա

Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը պատրաստվում է բուհի գիտական խորհրդին ներկայացնել ուսման վարձերի՝ միջինը 15%-ով բարձրացնելու հարցը: «Այսօր մեր պրոֆեսորը ստանում է աշխատավարձ, որը համարժեք չէ իր կատարած աշխատանքին: Բայց աշխատավարձը հիմնականում գոյանում է ուսման վարձերից, որովհետև որևէ ծառայություն այլևս շոշափելի գումար չի բերում: Չբարձրացնել ուսման վարձերը և խոսել աշխատավարձերի

Ավելին

Կրթաթոշակ ստացողների թիվը 900–ով կավելանա. Արայիկ Հարությունյան

2020թ.–ին կրթաթոշակ ստացողների թիվը 900–ով կավելանա։ Այս մասին Աժ–ում 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ «Պետբյուջեով նախատեսված 179,5 մլրդ դրամից գումարներ կհատկացվեն քոլեջների հիմնանորոգման համար և 8 գյուղատնտեսական քոլեջ կհիմնանորոգվի։ Բացի այդ, կվերականգնվի 4 թանգարան` 2018թ.–ի 1 թանգարանի փոխարեն։ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի

Ավելին

Ադամանդներով լացող արքայադուստր. ռուսական ԶԼՄ-ները` Շիրակի մարզում բնակվող աղջկա մասին

Բյուրեղյա արցունքներով կնոջ մասին շարունակում են գրել, տեսանյութեր տարածել ռուսաստանյան լրատվամիջոցները: Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում բնակվող 23-ամյա Սաթենիկ Ղազարյանի մասին առաջինը պատմեց SHANTNEWS.am-ը, լուրը շատ արագ ու մեծ արձագանք գտավ ոչ միայն Հայաստանում: Արցունքների փոխարեն կնոջ աչքերից բյուրեղներ են թափվում: Ի՞նչ երևույթ է սա կամ արդյո՞ք այն ինչ-որ հիվանդության հետևանք է: Ռուսաստանի Դաշնությունից մի

Ավելին

«Մանկավարժ, տնօրեն, ծնող, դպրոցում դրամահավաքը խստիվ արգելված է. փոխնախարար

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, առաջին դասարանի այբբենարանային հանդեսներին ընդառաջ, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Դրամահավաքը խստիվ արգելված է դպրոցական գործընթացի բոլոր մասնակիցների համար` մանկավարժ, տնօրեն, ծնող, սովորող։ Մի՛ նախաձեռնեք ու առավել ևս՝ մի՛ պարտադրեք։ Հանդեսների գեղեցկությունը բովանդակության մեջ է։ Եթե ծնողական և ուսուցչական համայնքի քննարկումները նյութականի տիրույթից դուրս գան

Ավելին

Ի գիտություն օտարերկրյա պետություններում սովորող ՀՀ քաղաքացիների

https://www.youtube.com/watch?v=jh1mtJnFClc Օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ՀՀ քաղաքացիները տարկետում ստանալու համար պետք է դիմեն  ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`դիմում ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով,քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի, դրանց բացա կայության դեպքում՝ անձը հաստատող

Ավելին

Երևանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց՝ Երևանի համար 174, 134 և 181 հիմնական դպրոցների տնօրեններն ազտավել են աշխատանքից: Որոշումներում մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Ն. Դանիելյանի հետ 2014թ. սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի

Ավելին

Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա. կառավարությունը գումարը հատկացրեց

Կառավարությունը որոշեց 1,7 մլրդ դրամ հատկացնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող մանկավարժների աշխատավարձերի դրույքաչափերը 10%-ով բարձրացնելու նպատակով։ Գործադիր մարմնի այսօրվա նիստում նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց նախագիծը, ըստ որի` աշխատավարձերը կբարձրանան այս տարվա սեպտեմբերից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` բոլորի՞ համար կբարձրանա։ «Այն աշխատավարձերը, որոնք այս պահին ֆիքսված են, բարձրանալու

Ավելին

Դպրոցներում կմտցվի նոր առարկա

Դպրոցներում կմտցվի նոր առարկա՝ «Սպառողական գիտելիքների հիմունքներ»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը սեպտեմբերի 4-ին ասել է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։ Նրա խոսքով՝ երկուշաբթի տեղի կունենա հանդիպում կրթության նախարարի մասնագետի հետ, որի ընթացքում կքննարկվեն պիլոտային ծրագրի ներդրման մանրամասները։ «Դա կլինի զուտ գործնական առարկա, առանց տնային եւ գրավոր աշխատանքների։ Շատ կարեւոր է

Ավելին
-.-