ՎԵՐԼՈՒԾՈւԹՅՈւՆ > Գազային ճեղքման միֆը և օտարերկրյա գործակալները

Գազային ճեղքման միֆը և օտարերկրյա գործակալները

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

iPRESS.am: Իրանում օրերս կայացած Փաշինյան-Ռոհանի բարձր մակարդակի հանդիպումից հետո հնչել է հայտարարություն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցման երկիր և աշխատել էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ: Այս հայտարարությունը մեծ ոգևորությամբ ընդունվեց հատկապես հայաստանյան հանրության կողմից, սակայն քչերը փորձեցին հասկանալ, իսկ արդյո՞ք այս ծրագիրը իրատեսական է, հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական պայմանները, որոնցում այսօր փորձում են մանեվրել թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը:

Պետք է փաստել, որ խնդիրը բարդ է, և  ահա թե ինչու: ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային ծրագրից դուրս գալուց և Վաշինգտոնի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառման վերսկսումից հետո դժվար է պատկերացնել, որ եվրոպական նավթագազային քիչ թե շատ լուրջ որևէ ընկերություն համաձայնի նույնիսկ դիտարկել նմանատիպ ծրագրերին մասնակցության հնարավորությունը: Ինչ վերաբերում է  Վրաստանին, ապա մեր հարևան երկիրը չունի ենթակառուցվածքներ իր տարածքով գազը եվրոպական շուկաներ հասցնելու համար: Վերջին տասը տարվա ընթացքում քննարկումներ եղել են Սև ծովի հատակով ՎրաստանՈւկրաինա գազամուղի գործարկման կամ Վրաստանի սևծովյան նավահանգիստներում հեղուկացված գազի տերմինալների կառուցման վերաբերյալ: Սակայն քննարկումներից բացի՝ այս ուղղությամբ որևէ կոնկրետ քայլեր չեն իրականացվել: Ստացվում է Փաշինյանի հայտարարությունը ընդամենը արհեստական աժիոտաժ առաջացնելու հերթական փորձն էր, և դա բացահայտ է դառնում փոքր-ինչ ավելի խորքային վերլուծության ժամանակ: Փաշինյանը նման հայտարարություններով փորձում է ժամանակ շահել, հասկանալով, որ հանրությանը տնտեսական թռիչքի բացակայության պայմաններում անհրաժեշտ է եթե ոչ հաց, ապա առնվազն հացի հույս տալ:

Միևնույն ժամանակ Փաշինյանի՝ Իրան կատարած այցը ուշագրավ էր ոչ միայն գազային ոդիսականով: Հնչեցին նաև որոշ՝ երկիմաստ հայտարարություններ, որոնք ավելի շատ ներքին լսարանին էին ուղղված, չնայած չի կարելի չնշել նաև, որ ինքնին խորհրդանշական է նման մեսիջը հենց Թեհրանից հնչեցնելը: Խոսքը մասնավորապես Փաշինյանի արտահայտած այն մտքի մասին է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ: Հասկանալի չէ, թե հատկապես որ քաղաքական գործիչներին նկատի ուներ Փաշինյանը և ինչո՞ւ միայն քաղաքական, չէ որ այսպես ասած գրանտակերներ շատ կան, և հենց նրանք են որպես կանոն համարվում օտարերկրյա գործակալ, որոնց արելի է գտնել հասարակական–քաղաքական լայն սեկտորում: Փաշինյանի այս հայտարարությանը զուգահեռ տեղի ունեցավ ևս մի շատ կարևոր իրադարձություն: Բանն այն է, որ վերոնշյալ Սորոսի կայքից հեռացվել է հիմնադրամի՝ Հայաստանյան շահառուների ցանկը: Հարց է առաջանում՝ եթե Բաց Հասարակության հիմնադրամը բացառապես ակտիվ հասարակականքաղաքական դիրքորոշում ունեցող անհատներին և նրանց ազգակենտրոն ծրագրերը ֆինանսավորելու միտում ունի, ապա ի՞նչ կարիք կա այժմ կոծկել կապը այդ հիմնադրամի հետ: Փաշինյանի Իրանում արված հայտարարությունը զուգադիպեց ցանկը հեռացնելու հետ, թե ՞ այս երկու իրադարձությունները իրար հետ փոխկապակցված էին….

Իրականում վարչապետի այցը Իրան ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց արդեն իսկ կուտակված հարցերին…

Facebook Comments
  • 31
    Поделились
-.-