ԿՐԹՈւԹՅՈւՆ > Պետությունը նախատեսում է սեպտեմբերից բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը

Պետությունը նախատեսում է սեպտեմբերից բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Փաստինֆո

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է այս տարվա սեպտեմբեր ամսից բարձրացնել դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց նախարար Արայիկ Հարությունյանը:

«Թե վարչապետը, թե ես բազմիցս հայտարարել ենք, որ ուսուցիչների դրույքերի, աշխատավարձերի հետ կապված հարցը մեր օրակարգում է: Եվ առաջնային խնդիրներից է: Ամբողջական պատկերացում ունենալուց հետո կխոսենք աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ: Նախնական պետք է ասեմ, որ մեր ծրագրերում կա արդեն սեպտեմբերից  աշխատավարձերը բարձրացնելու հարցը»,-ասաց նախարարը, բայց կոնկրետ չափ դեռ չկարողացավ նշել:

Այդ դրամական միջոցները կստանան նախարարության բյուջեում խնայողությունների հաշվին: Հարությունյանը նկատեց՝ եթե այս տարվա սեպտեմբերից անեն բարձրացումը, ապա այն մեծ ճնշում կլինի ոչ թե այս, այլ հաջորդ տարվա բյուջեի վրա

Facebook Comments
  • 3
    Shares

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։