ՔԱՂԱՔԱԿԱՆ > Բաքվում արգելել են «Ղարաբաղը վերադարձնելու» պահանջով հանրահավաքի անցկացումը

Բաքվում արգելել են «Ղարաբաղը վերադարձնելու» պահանջով հանրահավաքի անցկացումը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ադրբեջանում 2018 թվականին կազմավորված, իր մեջ 17 հասարակական կազմակերպություններ ներառող «Ղարաբաղ» հասարակական կոմիտեին, վերջիններիս կողմից նախաձեռնած և փետրվարի 16-ին նախատեսած «վճռական միջոցների ընդունում գրավյալ տարածքների ազատագրման համար» պահանջով հանրահավաքի անցկացումը արգելել է Բաքվի քաղաքապետարանը:Բաքվի քաղաքապետարանը մերժել է նաև ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» կողմից փետրվարի 23-ին հանրահավաք անցկացնելու վերաբերյալ դիմումը: Քաղաքապետարանը մերժումը հիմնավորել է նրանով, որ հունվարի 19-ին «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» կազմակերպած նախորդ հանրահավաքի ժամանակ խախտվել է հասարակական կարգը:

Հետաքրքրականն այն է, որ հունվար-փետրվար ամիսներին ադրբեջանցի ժողովուրդը բուռն ցանկություններ ունենալով ազատվելու Ալիևյան վարչակազմից, միամտորեն ներքաշվեց Ալիևի կողմից պլանավորված քաղաքական շոոուի մեջ: Այսպես կոչված «Ղարաբաղ» հասարակական կոմիտեի լիդերները, նկրտումներ ունեցան օգտագործել հասարակ ու միամիտ ժողովրդի մոտ սոցիալական անարդարությունների դեմ գլուխ բարձրացրած հոգեվիճակից, փորձելով գահնկեց անել Ալիևին: Նրանք կազմակերպեցին ցույցեր, որոնք վերագրվում էին իբրև գրավյալ տարածքների ազատագրմանն ուղղված պահանջ:

Սակայն Ալիևի վարչակազմը կարողացավ ստեղծված իրավիճակը օգտագործել իր համար շահեկան ելքով և իբրև ժողովրդավարության կողմնակից, ոչ միայն թույլատրեց ցույցերի անցկացումը, այլ նաև նպաստեց գեղեցիկ քաղաքական շոու կազմակերպելուն:

Ալիևի դեմ պայքարի անիմաստ լինելը ժամանակին զգալով, ոչ միայն ետ կանգնեցին հետագա լուրջ առճակատումից, այլ նոր մոտեցումներով նպաստեցին Ալիևի վարչակարգի պլանի իրականացմանը: Իբրև «վճռական միջոցների ընդունում գրավյալ տարածքների ազատագրման համար» պահանջով պայքարի շարունակություն, նրանք պլանավորեցին փետրվարի 16-ին հերթական ցույցի անցկացում: Բայց Բաքվի ոստիկանության կողմից միջնորդություն եղավ Բաքվի քաղաքապետարանին` արգելել հետագա ցույցերի կազմակերպումը քաղաքում, պատճառաբանելով, որ «ընդդիմադիր առաջնորդները ցույցերի ժամանակ ցուցադրեցին իրենց իրական դեմքը` չկարողանալով ոչ միայն ղեկավարել մարդկանց, այլ նաև ժողովրդի մեջ հակապետական և հակակառավարական քարոզչություն իրականացրեցին, ուղղված իշխանափոխությանը»: Եվ հանկարծ որոշվեց մեկնաբանել ցույցերի իրականացման արգելման պատճառն այլ մոտեցումով:

Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, քաղաքապետարանի որոշման մեջ ասվել է, որ «նախագահ Իլհամ Ալիևն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում երկրի տարածքային ամբողջականության վերականգնման համար: Դա արվում է և՛ Ադրբեջանի ներսում, և՛ դրսում՝ ազգային շահերին համապատասխան»: Ալիևի քողարկված մարտավարությունը արդեն վաղուց կորցրել է իր երբեմնի հոգեբանական ազդեցությանը գիտակից հասարակության և միջազգային ատյանների մոտ:

Facebook Comments
  • 16
    Поделились
-.-