ԿՐԹՈւԹՅՈւՆ > ԿԳ նախարարի հրամանը՝ դպրոցական ծրագրում նոր առարկայի վերաբերյալ

ԿԳ նախարարի հրամանը՝ դպրոցական ծրագրում նոր առարկայի վերաբերյալ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Դեռևս 2018 թվականի փետրվարի 8-ին, երբ կրթության և գիտության նախարարը Լևոն Մկրտչյանն էր, նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների համար նախատեսված «Ճանապարհային երթևեկության կանոններ» ծրագիրը:

ԿԳ նախարարի հրամանում նշվում է.

Ամեն տարի մեր հանրապետությունում ավելանում է տրանսպորտային միջոցների քանակը: Ավտոմեքենաների քանակի ավելացմանը և ճանապարհների երթևեկության լարվածության բարձրացմանը զուգահեռ բարձրանում է նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների (վարորդներ, հետիոտներ, ուղևորներ և այլն) կողմից ճանապարհային երթևեկության կանոններին խստագույնս հետևելու պահանջը:

 

Միաժամանակ, մեծացել է փողոցներում և ճանապարհներին երեխաների, մասնավորապես`դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ինչը ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության կամ դրանց կարևորությունը չգիտակցելու հետևանք է:

Շատ կարևոր է երեխաների մեջ դաստիարակել կարգապահություն` փողոցներում և ճանապարհներին երթևեկության կանոնների պահպանումը նրանց համար դարձնելովսովորություն,որի առումովմեծ նշանակություն ունի դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում աշակերտներին անվտանգ երթևեկության կանոնների ուսուցումը:

I-IV դասարաններում ճանապարհներին և փողոցներում աշակերտների վարքի ուսուցմանը հատկացվում է յուրաքանչյուր ուսումնական տարում 10-ական ժամ: Ուսուցիչը (դասղեկը), արտադպրոցական հաստատության մանկավարժը պարապմունքներին, առանձին զրույցներին, էքսկուրսիաներին կարող են մասնակից դարձնել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, ավտոդպրոցների հրահանգիչներին: Այն միջնակարգ դպրոցներում, որոնցում ավագ դասարաններում ուսուցանվում է ավտոգործը` աշակերտների միջավայրում անվտանգ երթևեկության արտադասարանական աշխատանքի կազմակերպման համար նպատակահարմար է օգտվել ուսուցիչների և ավտոգործի ուսուցիչների խորհուրդներից:

I-IV դասարաններում աշակերտների հետ տարվող պարապմունքները նպատակահարմար է անցկացնել դասասենյակներում կամ հատուկ հրապարակում (դպրոցի բակում, ֆիզկուլտուրայի դահլիճում)` օգտագործելով ուսումնազննական պարագաներ, սարքավորումներ և մանկական տրանսպորտային միջոցներ:
Հրապարակը պետք է կահավորել խաչմերուկների, հետիոտնային անցումների գծանշումներով, ժամանակավոր կամ հիմնական լուսացույցներով, ճանապարհային նշաններով և այլ սարքավորումներով: Խորհուրդ է տրվում գործնական պարապմունքներ անցկացնել փողոցում, խաչմերուկում, հրապարակում, ցույց տալ հետիոտների և տրանսպորտային միջոցների երթևեկությունը, երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցները:

Հատուկ դասասենյակի և հրապարակի սարքավորման գործում անհրաժեշտ օգնություն կարող են ցույց տալ ավտոտրանսպորտային ձեռնարկությունները, ճանապարհային ոստիկանությունը, հայ ավտոմոտոսիրողների և այլ հասարակական կազմակերպություններ:
Ուսուցման և արտադասարանական աշխատանքի ընթացքում նպատակահարմար է ցուցադրել կարճամետրաժ կինոֆիլմեր, էլեկտրոնային տեսանյութեր, կազմակերպել էքսկուրսիաներ, ցերեկույթներ, վիկտորինաներ, հեծանվորդների անվտանգ երթևեկության մրցումներ և այլն:
Պարապմունքները կարելի է անցկացնել նաև ավտոպարկերում և անհրաժեշտ նյութատեխնիկական բազա ունեցող տնտեսություններում:
Յուրաքանչյուր պարապմունքից հետո ստուգիչ հարցերի (թեստերի), առաջադրանքների միջոցով անհրաժեշտ է ստուգել, թե սովորողներն ինչպես են յուրացրել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները փողոցներում ու ճանապարհներին: Պարապմունքները պետք է գրանցվեն համապատասխան դասամատյանում, որտեղ նշվում է հաճախելիությունը, ուսումնասիրած նյութը:

ԾՐԱԳԻՐ

1. Ով է հետիոտնը
Հետիոտնը և նրանք, ովքեր հավասարեցվում են հետիոտնին:

2. Մեր փողոցներում
Մեր բնակավայրը (քաղաք, ավան): Փողոց: Մայթ: Փողոցի երթևեկելի մաս: Խաչմերուկներ:
Ինչո՞ւ է փողոցում վտանգավոր: Մեր անվտանգությունը փողոցում: Փողոցների ո՞ր մասով պետք է քայլել: Փողոցում կարգապահությունը անվտանգ երթևեկության գրավականն է:

3. Մենք գնում ենք դպրոց
Պատմել այն տարածքի մասին, որտեղ գտնվում է դպրոցը: Առավել անվտանգ երթուղին` ամենալավն է: Որտեղ և ինչպես պետք է անցնել փողոցը, ճանապարհը:
Մեկն օգնում է մյուսին (չես կարող փողոցն անցնել` խնդրիր մեծահասակներին օգնել քեզ):
Սովորողների կողմից դպրոցի ճանապարհի հիմնական երթուղիների վերլուծություն:

4. Սա պետք է իմանան բոլորը
Ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ ճանապարհային երթևեկության կանոնները: Ինչպե՞ս պետք է քայլել փողոցում խմբերով: Հետիոտների տեղաշարժի առանձնահատկությունները թաց և սայթաքուն (անձրև, սառցամածություն, ձյունատեղում) ճանապարհներով:

5. Մեր հավատարիմ բարեկամները. Ճանապարհային երթևեկությունը կարգավորող տեխնիկական միջոցները և կարգավորողի ազդանշանները:
Լուսացույցը և նրա ազդանշանները: Կարմիր լույսը արգելում է երթևեկությունը («Կանգ առ»), դեղին գույնը` արգելում է երթևեկությունը և զգուշացնում լուսացույցի ազդանշանների փոփոխման մասին («Ուշադրություն»), կանաչ գույնը` թույլ է տալիս երթևեկել («Ճանապարհը բաց է»): Կարգավորողի ազդանշանները և դրանց նշանակությունը: Հետիոտնային լուսացույցը և դրա ազդանշանները:

6. Մենք ծանոթանում ենք ճանապարհային նշաններին
Ճանապարհային նշանները` «Երկաթուղային գծանց ուղեփակոցով», «Երկաթուղային գծանց առանց ուղեփակոցի», «Հավասարազոր ճանապարհների հատում», «Լուսացուցային կարգավորում», «Հետիոտնային անցում» /նախազգուշացնող նշան/, «Երեխաներ», «Մուտքն արգելվում է», «Հետիոտների տեղաշարժն արգելվում է», «Հետիոտնային արահետ», «Հեծանվային արահետ», «Ավտոբուսի և (կամ) տրոլեյբուսի կանգառի տեղ», «Հետիոտնային անցում» /հատուկ թելադրանքի նշան/, «Ստորգետնյա հետիոտնային անցում», «Վերգետնյա հետիոտնային անցում», «Առաջին բուժօգնության կետ», «Հիվանդանոց», «Ճանապարհային
ոստիկանություն», «Ոստիկանություն»,«Զուգարան»:

7. Որտե՞ղ կարելի է խաղալ
Ինչո՞ւ չի կարելի խաղալ փողոցներում և ճանապարհներին: Չմուշկներով և սահնակներով սահելու, ինքնագնացներով և հեծանիվներով խաղալու տեղեր:

8. Մենք ուղևորներ ենք
Հասարակական տրանսպորտ` ավտոբուս, տրոլեյբուս, երթուղային տաքսի: Հասարակական տրանսպորտից օգտվելու կանոնները և տրանսպորտում իրենց դրսևորելու ձևերը:
Հասարակական տրանսպորտի կանգառ: «Ավտոբուսի և (կամ) տրոլեյբուսի կանգառի տեղ» ճանապարհային նշանը:
Ինչպե՞ս պետք է շրջանցել կանգնած տրոլեյբուսը, ավտոբուսը և ավտոմեքենաները: Ինչո՞վ է վտանգավոր հանկարծակի երթևեկելի մաս դուրս գալը:

9. Քաղաքամերձ ճանապարհին
Ճանապարհ: Մայթերը, ճամփեզրը, հետիոտնային արահետը` հետիոտների երթևեկության տեղերն են:
Ճանապարհով հետիոտների տեղաշարժվելու կանոնները: Որտե՞ղ կարելի է հատել ճանապարհը: Անցում երկաթուղային գծանցով:
Ճանապարհային նշաններ` «Ուղեփակոցով երկաթուղային գծանց», «Առանց ուղեփակոցի երկաթուղային գծանց»: Ինչպե՞ս և ո՞ւմ հետ պետք անցնել երկաթուղային գծանցը: Երկաթուղային գծերի (հողաթմբերի) վրայով քայլելը, երկաթուղային գծերի մոտ խաղերի կազմակերպումը արգելվում է:

10. Սովորում ենք պահպանել երթևեկության կանոնները
Տրանսպորտային միջոցների մոդելների, կարգավորման միջոցների մակետների, փողոցների և ճանապարների ուրվագծերի, ըստ ճանապարհային երթևեկության կանոնների սեղանի և շարժական խաղերի, ինչպես նաև դահլիճում կամ հատուկ հրապարակում մրցումների անցկացման միջոցով ամրապնդել գիտելիքներն ու հմտությունները ծրագրի բոլոր թեմաների վերաբերյալ:

ԾՐԱԳԻՐ

1. Փողոցում և ճանապարհին աշակերտի վարքի հիմնական կանոնները: Մանկական
ճանապարհատրանսպորտային վնասվածքներ
Առաջին դասարանում անցած` փողոցներում և ճանապարհներին անվտանգ վարքի կանոնների կրկնություն: Ավանում, քաղաքում երեխաների հետ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների օրինակներ (ըստ տեղական ճանապարհայինոստիկանության նյութերի):
Դպրոցամերձ տարածքներում հետիոտների տեղաշարժիվտանգավորտարածքները:
Աշակերտների երթուղիների` տուն-դպրոց, զբոսայգի, կինոթատրոն և այլնի վերլուծություն:

2. Հետիոտների տեղաշարժը փողոցներով և ճանապարհներով
Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը` հետիոտների անվտանգության գրավականն է:
Հետիոտների տեղաշարժը մայթով և ճանապարհով:
Հետիոտների և տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկությունը:
Ճանապարհներով հետիոտների տեղաշարժիառանձնահատկությունները: Դպրոց տանող առավել անվտանգ ճանապարհի ընտրությունը:

3. Փողոցների և ճանապարհների տարրերը: Ճանապարհային գծանշում
Փողոցների տարրեր` երթևեկելի մաս, մայթ: Մայթերի պարսպելը երթևեկելի մասից:
Պատմել ճանապարհի և նրա գլխավոր բաղադրիչ մասերի` երթևեկելի մասի, ճամփեզրի, ճամփեզրի ջրատար առվի, հեծանվային և հետիոտնային արահետների մասին:
Ճանապարհային գծանշում (հանդիպակաց տրանսպորտային միջոցների հոսքի բաժանումը հոծ կամ ընդհատվող գծով, հետիոտնային անցման գծեր և այլն):

4. Լուսացույցի և կարգավորողի ազդանշանները
Լուսացույցի դերը: Կանաչ, կարմիր և դեղին ազդանշանների նշանակությունը:
Լուսացույցների լրացուցիչ սեկցիաների նշանակությունը: Հետիոտնային լուսացույցները և նրանց ազդանշանների նշանակությունը:
Կարգավորողի դիրքը և ժեստերը, որոնք համապատասխանում են լուսացույցի կարմիր, դեղին և կանաչ ազդանշաններին:

5. Փողոցներն ու ճանապարհներն անցնելու կանոնները.

Տեղեր, որտեղից թույլատրվում է անցնել փողոցները (ճանապարհները)` հետիոտնային անցում, ստորգետնյա հետիոտնային անցում, վերգետնյա հետիոտնային անցում:
Լուսացույցների և կարգավորողի ազդանշաններով փողոցներն ու ճանապարհներն անցնելը:
Միակողմ և երկկողմ երթևեկությամբ փողոցի անցնելը: Մերձքաղաքային ճանապարհի հատման առանձնահատկությունները նշված հետիոտնային անցումների բացակայության դեպքում:
Դպրոց գնալիս առավել անվտանգ երթուղու ընտրելը:

6. Խաչմերուկները և դրանց տեսակները: Տրանսպորտային միջոցների և վարորդների ազդանշանները:
Կարգավորվող և չկարգավորվող խաչմերուկներ: Դրանք հատելու առանձնահատկությունները:
Խաչմերուկում տեղադրված ճանապարհային նշանները և գծանշումները:
Դրանցկարևորությունըհետիոտնիանվտանգությանհամար:
Տրանսպորտային միջոցների և վարորդի զգուշացնող և երթևեկության ուղղությունը փոխելու մասին նախազգուշացնող ազդանշանները: Այդ ազդանշանների նշանակությունը հետիոտների համար:

7. Ճանապարհային նշաններ:
Առաջին դասարանում յուրացրած ճանապարհային նշանների կրկնություն:
Նախազգուշացնող` «Սայթաքուն ճանապարհ», «Արհեստական անհարթություն», «Հատում հեծանվային արահետի հետ», «Ճանապարհային աշխատանքներ», «Վայրի կենդանիներ»,«Անասուններիքշում»,«Քարերի անկում», «Թունել»:
Արգելող` «Երթևեկությունն արգելվում է», «Հետիոտների տեղաշարժն արգելվում է», «Հեծանիվներով երթևեկությունն արգելվում է»:
Թելադրող՝ «Երթևեկությունն ուղիղ», «Երթևեկությունը դեպի աջ», «Երթևեկությունը դեպի ձախ», «Երթևեկությունն ուղիղ և դեպի աջ», «Երթևեկությունն ուղիղ և դեպի ձախ»:
Հատուկ թելադրանքի` «Թեթև մարդատար տաքսիների կայանմանտեղ», «Բնակավայրի սկիզբ», «Բնակավայրի վերջ»:
Սպասարկման`«Առաջին բժշկական օգնության կետ»,«Ավտոմոբիլների լվացում»:

8. Ուղևորների պարտականությունները
Հասարակական տրանսպորտ բարձրանալու և իջնելու կանոնները:
Քաղաքային ևռելսային տրանսպորտից օգտվելու կանոնները:
Քաղաքային և երկաթուղային տրանսպորտում աշակերտների վարքի կանոնները:
Բեռնատար մեքենաներով երեխաներին տեղափոխելու կանոնները:

9. Տրանսպորտային միջոցներից իջնելուցհետո փողոցն անցնելու կանոնները
Ավտոբուսից, տրոլեյբուսից կամ այլ փոխադրամիջոցից իջնելուցհետո փողոցն անցնելու կանոնները:

10. Երթևեկության կանոնների գործնական պարապմունքներ և խաղեր հատուկ գծանշված հրապարակում կամ փողոցում
Խաղերի և մրցումների անցկացում հատուկ գծանշված հրապարակում: Հրապարակում տեղադրվում են սարքավորումներ, լուսացույցներ և ճանապարհային նշաններ: Խաչմերուկներում երթևեկությունը կարգավորում են երթևեկության պատանի տեսուչները: Որպես տրանսպորտային միջոցներ, խորհուրդ է տրվում օգտագործել մոտոցիկլներ, հեծանիվներ, ոտնակով և էլեկտրական միկրոավտոմեքենաներ:

Ծրագիր

1. Ներածություն
Քաղաքների և խոշոր գյուղերի բնակչության աճը, փողոցների և ճանապարհների երթևեկության լարվածությունը: Երթևեկության լարվածությունը և արագությունը:
Ճանապարհատրասպորտային պատահարների պատճառները` երթևեկության կանոններին հետիոտների անգիտակ լինելը կամ չկատարելը, հասարակական տրանսպորտից օգտվելու կանոնների խախտումը, փողոցներում անկարգապահ լինելը:
Հասարակական տրանսպորտում, փողոցում, ճանապարհին հետիոտնի կարգապահության դաստիարակումը:
Անվտանգ երթևեկություն ապահովելու գործում պետական քաղաքականությունը:
«Ճանապարհայինոստիկանություն» ծառայություն (ՃՈ) :

2. Խաչմերուկները և դրանց տեսակները: Ճանապարհային գծանշումներ
Խաչմերուկը` փողոցների, ճանապարհների հատման տեղն է:
Խաչմերուկների տեսակները՝ երեքկողմանի, չորսկողմանի և հրապարակներ: Խաչմերուկների սահմանները:
Փողոցների և ճանապարհների գծանշումներ: Փողոցների և ճանապարհների հիմնական գծանշումները և դրանց նշանակությունը:

3. Ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշանները
Տրանսպորտային և հետիոտնային լուսացույցների ազդանշանները և դրանց նշանակությունը:
Կարգավորողի ազդանշանները և դրանց դերը:
Վարորդների և հետիոտների գործողությունները` ըստ լուսացույցի կամ կարգավորողի ազդանշանների:
Կարգավորողի ազդանշանները լուսացույցի ազդանշաններից կարևոր են (միաժամանակյա կարգավորման դեպքում):

4. Ճանապարհային նշանները և դրանց խմբերը
Ճանապարհային նշանների խմբերը` 1.նախազգուշացնող, 2.առավելության, 3.արգելող, 4.թելադրող, 5.հատուկ թելադրանքի, 6.տեղեկատվության, 7.սպասարկման, 8.լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):
Նշանների դերը հետիոտների համար: Ճանապարհային նշանների տեղադրման տեղը: I-II
դասրաններում ուսումնասիրված ճանապարհային նշանների վերաբերյալ աշակերտների
գիտելիքների ամրապնդումը:
Նախազգուշացնող` «Միագիծ երկաթուղի», «Բազմագիծ երկաթուղի», «Կտրուկ վայրէջք», «Կտրուկ վերելք», «Ճանապարհի նեղացում», «Երկկողմերթևեկություն»
Առավելության` «Գլխավոր ճանապարհ», «Զիջեք ճանապարհը», «Հատում երկրորդականճանապարհիհետ», «Երկրորդական ճանապարհի հատում»
Թելադրող` «Շրջանաձև երթևեկություն», «Արգելքի շրջանցում նաջից», «Արգելքի շրջանցումը ձախից», «Արգելքի շրջանցումն աջից կամ ձախից»
Հատուկ թելադրանքի ` «Միակողմանի երթևեկության ճանապարհ», «Միակողմանի երթևեկության ճանապարհի վերջը», «Ելք դեպի միակողմանի երթևեկության ճանապարհ»
Սպասարկման` «Ավտոլվացման կայան», «Ավտոմոբիլների տեխնիկական սպասարկում», «Ավտոմոբիլների լվացում», «Սննդիկետ», «Խմելուջուր», «Հանգրվան»:

5. Փողոցներն ու ճանապարհներն անցնելու կանոնները
Փողոցներն ու ճանապարհներն անցնելու կանոնները: Այն տեղերը, որտեղ թույլատրվում է փողոցների, ճանապարհների անցումը: Կարգավորվող և չկարգավորվող հետիոտնային անցումներ:
Փողոցների և ճանապարհների անցումը լուսացույցի կամ կարգավորողի ազդանշաններով:
Դպրոց, գրադարան, խանութ, մարզադաշտ և այլն գնալու առավել անվտանգ երթուղի ընտրելը:
Միակողմ և երկկողմ երթևեկությամբ փողոցներն անցնելը:

6. Տրանսպորտային միջոցների արգելակման ճանապարհը
Ավտոմեքենան և մյուս տրասպորտային միջոցները կտրուկարգելակել չի կարելի:
Արգելակման ճանապարհի մեծության վրա ազդող գործոններ:
Տրանսպորտային միջոցների առջևից փողոցներն ու ճանապարհներն անցնելու վտանգը:

7. Տրանսպորտային միջոցների տեսակներ
Ավտոմեքենաներ` բեռնատար, մարդատար, հատուկ:
Դրանց նշանակությունը: Ավտոբուսները, տրոլեյբուսները և երթուղային տաքսիները ընդհանուրօգտագործման տրանսպորտայինմիջոցներ են: Ուղևորների տրանսպորտային միջոցներ բարձրանալու և իջնելու կանոնները:

8. Սեղանի խաղեր ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ
Ճանապարհային երթևեկության կանոնների գիտելիքների ամրապնդում` սեղանի խաղերի կամ ճանապարհային երթևեկության վերաբերյալ հավաքածուների օգտագործմամբ:

9. Փողոցներում և ճանապարհներին վարքի կանոնների վերաբերյալ խաղեր և մրցումներ
Փողոցներում և ճանապարհներին հետիոտներիտեղաշարժի գիտելիքների և կարողությունների վերաբերյալ խաղերը և մրցումները պետք է կազմակերպել ճանապարհային գծանշումներով հատուկ հրապարակում (ավտոդրոմ, ավտոքաղաք և այլն):
Տեղադրվում են լուսացույցներ, ճանապարհային նշաններ, խաչմերուկներում և հետիոտնային անցումներում երթևեկությունը կարգավորում են երթևեկության պատանի տեսուչները. որպես տրանսպորտային միջոցներ օգտագործվում են մոտոցիկլներ, հեծանիվներ, ոտնակով և
էլեկտրական միկրոավտոմեքենաներ:

10. Հանրագումարային պարապմունք
Ճանապարհային երթևեկության անվտանգությանապահովման, փողոցներում և ճանապարհներին հետիոտներիտեղաշարժի կանոնների աշակերտների գիտելիքների ստուգումը անց է կացվում վիկտորինաների, հարց ու պատասխանի և այլնի միջոցով:

ԾՐԱԳԻՐ

1. Մեր դպրոցի ճանապարհը և նոր երթուղիները
Պատմել այն թաղամասի մասին, որտեղ գտնվում է դպրոցը: Դպրոցի շրջապատի մանրամասն վերլուծությունը: Ընդհանուրօգտագործման տրանսպորտի մոտակա կանգառները:
Առավել վտանգավոր տեղերը:
Աշակերտների տեղաշարժի այն երթուղիների վերլուծությունը, որոնցից նրանք հաճախ են օգտվում: Դպրոց-խանութ, գրադարան, մարզադաշտ և այլ տեղեր գնալիս անվտանգ երթուղի ընտրել կարողանալը:

2. Ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ գիտելիքների ստուգումը
III դասարանում ուսումնասիրած ճանապարհային երթևեկության կանոնների նյութի կրկնություն:
Քաղաքում (համայնքում) սովորողներիմասնակցությամբ տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարների օրինակներ (ըստ տեղական
Ճանապարհայինոստիկանության նյութերի) և երթևեկության կանոնները խախտող երեխաների վարքագծերի քննարկում:

3. Սովորողների տեղաշարժը խմբերով և շարասյուներով
Մայթով, ճանապարհի եզրով, հետիոտնային անցումով սովորողների խմբով տեղաշարժվելու կարգը: Սովորողների՝ շարասյունով երթևեկելու կարգը:
Խմբով սովորողների հասարակական տրանսպորտ բարձրանալու կանոնները:

4. Վարորդի աշխատանքը
Վարորդի աշխատանքը լարված և պատասխանատու աշխատանք է: Վարորդի պարտականությունները անվտանգ երթևեկությունը ապահովելու գործում: Հետիոտների պարտաճանաչությունը հեշտացնում է վարորդի աշխատանքը: Երեխաները` ուղևորներ:

5. Աշակերտների տեղափոխումը բեռնատար ավտոմեքենաներով
Բեռնատար ավտոմեքենաներով աշակերտներին տեղափոխելու առանձնահատկությունները` թափքը նստատեղերով և այլ պարագաներով սարքավորելը: Ուղեկցողների առկայությունը, ավտոմեքենաների վրա հատուկ «Երեխաներ» նշանների տեղադրումը: Ուղևորների նստելու և
իջնելու կանոնները: Աշակերտների վարքի կանոնները բեռնատար ավտոմեքենաներով նրանց փոխադրելիս:

6. Վարորդների նախազգուշացնող ազդանշանները
Շրջադարձի լուսային ցուցիչներով կամ ձեռքով նախազգուշացնող ազդանշաններ տալը: Այդ ազդանշանների նշանակությունը վարորդների և հետիոտների համար:

7. Ավտոմեքենաները և մոտոցիկլները հատուկ ազդանշաններով սարքավորելը
Հատուկ ավտոմեքենաներ` շտապ բուժօգնության, հրշեջ, ոստիկանության, վթարային:
Ձայնային և լուսային հատուկ ազդանշաններով կահավորված ավտոմեքենաների անցնելու իրավունքի առավելությունը:
Ի՞նչ պետք է անի հետիոտնը՝ լսելով և տեսնելով այդ ազդանշանները:
Պատմել ճանապարհային ոստիկանության պարեկայինկարգախմբի ծառայության մասին:

8. Գործնական պարապմունքներ հատուկ գծանշված հրապարակներում
Մոտոցիկլներով, հեծանիվներով և ոտնավոր ավտոմեքենաներով սովորողների խմբերով տեղաշարժը հրապարակի, ավտոդրոմի, ավտոքաղաքի և այլնի երթևեկելի մասով:
Աշակերտների երթևեկելը մայթերով և հետիոտնային անցումներով: «Վարորդները» տալիս են նախազգուշացնող ազդանշաններ, «հետիոտները» հետևում են այդ ազդանշաններին և հաշվի են առնում դրանք` փողոցն անցնելիս:

9. Էքսկուրսիա քաղաքում
Հետևել ճանապարհային երթևեկությանը, վարորդների նախազգուշացնող ազդանշաններին, պատմել փողոցներում տեղադրված լուսացույցերի և ճանապարհային նշանների մասին: Հետևել խաչմերուկներում կանգնած կարգավորողի գործողություններին:

10. Հանրագումարային պարապմունք
Ճանապարհային երթևեկության վերաբերյալ էլեկտրոնային նյութերի և կինոֆիլմերի դիտում և դրանց քննարկում: Խաղեր անվտանգ երթևեկության վերաբերյալ:

Facebook Comments
  • 8
    Shares

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։