ԲԼՈԳ > Պետք չէ թմրամոլ անվանել մարդկանց, որոնք մարիխուանա են օգտագործում․ Արման Մարգարյան (տեսանյութ)

Պետք չէ թմրամոլ անվանել մարդկանց, որոնք մարիխուանա են օգտագործում․ Արման Մարգարյան (տեսանյութ)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արման Մարգարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է իր՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվելու մասին տեղեկությանը։

«Պետք չէ հանցագործ և թմրամոլ անվանել այն մարդկանց, ովքեր մարիխուանա են օգտագործում։ Ուզում եմ ասել, որ կտրականապես դեմ եմ ու դեմ եմ լինելու այն ձևակերպմանը, որ այն մարդիկ, ովքեր ծխում են մարիխուանա, թմրամոլ են։ Ուշքի եկեք, սիրելիներս, ո՞ր դարն է։ Ամբողջ աշխարհը վաղուց արդեն օրինականացրել է մարիխուանան, ամբողջ աշխարհն արդեն վաղուց բյուջե է լցնում մարիխունայով, տուրիստական հոսքեր է ապահովում։ Հիվանդություններ են բուժում։ Ի՞նչ եք խոսում, ի՞նչ թմրադեղ, ինչի՞ մասին է խոսքը։ Սովետական միությունը հանեք գլխներիցդ, խնդրում եմ ձեզ։ Խնդրում եմ մեր օրենսդիրներին, որ անհապաղ գոնե Վրաստանի օրինակին հետևենք, դեկրիմինալիզացիա անենք»,- ասել է Արման Մարգարյանը։

 

Հիշեցնենք, որ երեկ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկվել Հ1-ի հաղորդավար Արամ Մարգարյանը և ճարտարապետ-դիզայները:

Facebook Comments
  • 37
    Shares

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

-.-