ՄԱՄՈւԼ > «Ժողովուրդ»․ Գարեգին Բ-ն կթողնի աթոռը. նա ցանկանում է որպես իր իրավահաջորդ տեսնել եղբորը

«Ժողովուրդ»․ Գարեգին Բ-ն կթողնի աթոռը. նա ցանկանում է որպես իր իրավահաջորդ տեսնել եղբորը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Վերջերս կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը թողնելու է աթոռը, և որ այդ մասին ՀՀ իշխանությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն:

Ըստ մեզ հասած լուրերի` կաթողիկոսը ցանկանում է որպես իր իրավահաջորդ տեսնել հարազատ եղբորը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանին: Պատճառը թերևս Գարեգին Երկրորդի մտավախություններն են, որ նոր կաթողիկոսը չբացահայտի իր գործունեության հետ կապված անցանկալի դրվագներ. ի վերջո, շատ է խոսվել այն մասին, որ ՀՀԿ իշխանության տարիներին Վեհափառ Հայրապետը բիզնես կապեր է ունեցել` իշխանական վերնախավի թույլտվությամբ, իհարկե:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար փորձեց դիմել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր զանգերն ու հաղորդագրությունները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Facebook Comments
  • 140
    Shares

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։