ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ > Airbus-ը դադարեցնում է A380 արտադրությունը

Airbus-ը դադարեցնում է A380 արտադրությունը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Airbus» եվրոպական ընկերությունը հայտնել է, որ կավարտի ամենախոշոր Airbus A380 օդանավերի սերիական արտադրությունը, հաղորդում է ТАСС-ը:

Ընկերությունը բացատրել է, որ նման որոշումը պայմանավորված է Emirates ընկերության կողմից այդ ինքնաթիռների պահանջարկի կրճատմանը՝ 162-ից մինչև 123, ինչը հանգեցրել է ինքնաթիռների հետագա արտադրության համար հիմքերի բացակայությանը:

«Դա կհանգեցնի 2021-ին A380-ի մատակարարումների դադարեցմանը»,- ասվել է հաղորդագրության մեջ:

Հստակեցվել է, որ չնայած արտադրության դադարեցմանը, Airbus-ը կշարունակվի A380 ինքնաթիռներին տեխնիկական աջակցություն տրամադրել: Emirates ընկերությունը որոշել է Airbus A380 փոխարեն 40 հատ A330-900 և 30 հատ A350-900 պատվիրել:

  • 1
    Поделиться
-.-