ՄԻՋԱԶԳԱՅԻՆ > Կարո Փայլանը խորհրդարանում բարձրացրել է Արևմտյան Հայաստանի տարածքում հայերի ոսկիներ փնտրող գանձագողերի հարցը

Կարո Փայլանը խորհրդարանում բարձրացրել է Արևմտյան Հայաստանի տարածքում հայերի ոսկիներ փնտրող գանձագողերի հարցը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում բարձրացրել է Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական ոսկիներ գտնելու նպատակով անօրինական պեղումներ իրականացնող գանձագողերի հարցը:

Ինչպես գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը, Փայլանը հարցում է հղել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին՝ հետաքրքրվելով իրավապահ համակարգի աշխատակիցների մասնակցությամբ գանձագողության դեպքերի հաճախակիության, դրանց հանդեպ պետության վերաբերմունքի և ձեռնարկած հստակ քայլերի մասին:

Փայլանը նաև պահանջել է ճշտել, թե արդյոք հավաստի են այն տեղեկությունները, ըստ որոնց Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում ռազմական գործողությունների ժամանակ զինվորականները թաղամասը շրջափակման մեջ պահելու ընթացքում նույնպես պեղումներ են իրականացրել՝ հայերից մնացած ոսկիները գտնելու համար:

Հիշեցնենք, որ օրերս Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում գանձագողության մեղադրանքով 8 մարդ է ձերբակալվել, նրանցից 4-ը բարձրաստիճան ոստիկաններ էին: Հարցաքննության ընթացքում պարզ էր դարձել, որ ոստիկանները Սիլվանում պեղումներ են սկսել իրականացնել հայկական գանձեր գտնելու նպատակով:

  • 2
    Поделились
-.-