ՄԱՄՈւԼ > «Ժողովուրդ». Ձայնագրել են ու ներկայացրել նախարարին

«Ժողովուրդ». Ձայնագրել են ու ներկայացրել նախարարին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Ժողովուրդ»-ը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից այս տարվա հունվարի 21-ին «Բագրատաշենի» հսկիչ-անցագրային կետում կոռուպցիոն հերթական գործարքի բացահայտումից հետո Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ղեկավար Արտյոմ Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում գրեց: Բայց պարզվում է՝ այս պաշտոնում նրան փոխարինողն այնքան էլ չի փայլում իր լավ անցյալով: Բագրատաշենի մաքսայինի պետ է նշանակվել Արման Ցոլակյանը, որը նախկինում աշխատել է ԱԻՆ-ում, եւ որին նախկին նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքից ազատել էր ենթակաների հետ կոպիտ վարվելու, անբարեկիրթ խոսելու համար: ԱԻՆ աշխատակիցները հերթական միջադեպը ձայնագրել էին ու ներկայացրել Տոնոյանին, վերջինս էլ Ցոլակյանին հորդորել էր աշխատանքից ազատելու դիմում գրել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ցոլակյանը հերքել է այդ միջադեպը` ասելով, որ ինքն ԱԻՆ-ից սեփական դիմումի համաձայն է ազատվել: «Ոչ, նման բան չի եղել, ես չեմ լսել նման ձայնագրություն»,- ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook Comments
  • 4
    Shares

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։