ՄԻՋԱԶԳԱՅԻՆ > Երիտասարդը զոհվել է էլեկտրոնային սիգարետի պայթյունից

Երիտասարդը զոհվել է էլեկտրոնային սիգարետի պայթյունից

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ամերիկյան Ֆորթ Ուերթ քաղաքի (Տեխաս) երիտասարդ բնակիչը վախճանվել է էլեկտրոնային սիգարետի պայթյունից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Fort Worth Star-Telegram թերթին։

Ինչպես գրում է պարբերականը, 24-ամյա ամերիկացին նստած էր մեքենայում նոր էլեկտրոնային սիգարետը գնելուց հետո։ Նրա տատիկի խոսքով, երբ տղան փորձել է օգտագործել սիգարետը, այն պայթել է։

Երիտասարը հասցվել է հիվանդանոց, որտեղ մահացել է միջադեպից երկու օր հետո։ Բժիշկների կարծիքով՝ մահվան պատճառը «թափանցող վերքն» է եղել, որը ստացել էր պայթյունի ժամանակ։ Բացի այդ, բժիշկները պնդում են, որ դեռ մեքենայում գտնվելիս նա կաթված է ստացել, ինչը հանգեցրել է ուղեղի արնազեղման։

Զոհվածի տատիկը պատմել է, որ տղան ծխող չէր եւ տառապում էր ասթմայով։ Նրան պատմել էին, որ գոյություն ունի էլեկտրոնային սիգարետի մի տեսակ, որն, իբր, օգնում է վերացնել հիվանդության ախտանշանները։

Քննիչները տեղեկացրել են, որ էլեկտրոնային սիգարետի պայթյունի պատճառը մարտկոցի խափանումն է եղել։

  • 2
    Поделились
-.-