ՄԻՋԱԶԳԱՅԻՆ > Արտակարգ պատահար Բաքվում, պայթել է ավտոբուս

Արտակարգ պատահար Բաքվում, պայթել է ավտոբուս

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` «Ահմեդլի» մետրոյի կայարանի մոտ պայթել է քաղաքային երթուղիներից մեկը` սպասարկող ավտոբուսը։ Այս մասին հայտնում է Qafqazinfo-ն։

Ըստ հրապարակման, պայթյունից հետո սկսվել է հրդեհ։ Հրդեհը հնարավոր է եղել հանգցնել։ Արտակարգ պատահարի հետեւանքով զոհեր չկան։ Դեպքի վայր են մեկնել փրկարարների հաշվարկները։ Պայթյունի մանրամասները ճշտվում են։ Իրավապահները սկսել են ուսումնասիրություններ դեպքի առնչությամբ։ Այլ մանարամասներ չեն հաղորդվում։

-.-