ԲԼՈԳ > Կառավարության կազմը հաստատելուց հետո 20-օրյա ժամկետում ԱԺ պետք է ներկայացվի Կառավարության ծրագիրը

Կառավարության կազմը հաստատելուց հետո 20-օրյա ժամկետում ԱԺ պետք է ներկայացվի Կառավարության ծրագիրը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ Սահմանադրությամբ ու «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքով» Կառավարության կազմը հաստատելուց հետո 20-օրյա ժամկետում ԱԺ պետք է ներկայացվի Կառավարության գործունեության ծրագիրը: Այնուհետ՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հայտարարում է հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը և ժամը: Հաջորդիվ արդեն կգումարվի խորհրդարանի նիստ` Կառավարության ծրագրին հավանություն տալու օրակարգային հարցով: Ի դեպ, Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Տրամաբանական է, որ Կառավարության ծրագրի հենքում կլինեն «Իմ քայլը» դաշինքի նախընտրական դրույթները ու երկրի զարգացման այն մոդելը, որը կարտացոլի բնակչության տարբեր սոցիալական խմբերի պահանջները։

Facebook Comments
-.-