ՀՐԱՏԱՊ > Կալուգայի վթարից տուժած հայերից մեկի անունը հայտնի է

Կալուգայի վթարից տուժած հայերից մեկի անունը հայտնի է

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Կալուգայում ավտոբուսի այսօրվա  վթարի հետեւանքով մահացածների թիվը հասել է 7-ի, որոնցից 4-ը երեխաներ են: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍը՝ հղում կատարելով մարզում Ներքին գործերի նախարարության վարչության մամուլի ծառայության պետ Նատալյա Գորոխովային:

«ՃՏՊ-ում զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ չորս երեխա»,-ասել է նա:

Ավտոպատահարի տուժողների մեջ կա առնվազն մեկ հայ: Այս մասին հայտնի է դարձել ռուսական ցանցային հարթակներից մեկի հրապարակումից, որտեղ ներկայացված են ավտոբուսի ուղևորների մի մասի անունները:

Ավտոբուսի մեջ են եղել Սոֆյա Առաքելյանն ու նրա մայրը, ում անունը չի հրապարակվել: Աղջկա ու նրա մոր ճակատագիրն անհայտ է:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով 09:15-ի շրջանում, Կալուգա-Վյազմա ավտոճանապարհի 128-րդ կիլոմետրի վրա ավտոբուսն ընկել է ջրատար առվի մեջ: Պատահարի փաստով երկու քրեկան գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 264 հոդվածով («Ճանապարհային երթեւեկության կանոնների եւ տրանսպորտային միջոցների շահագործման խախտում») եւ ՌԴ ՔՕ 238 հոդվածով («Անվտանգության պահանջներին անհամապատասխան ծառայությունների մատուցում, որոնք անզգուշորեն երկու եւ ավելի անձանց մահվան պատճառ են դարձել»):

Վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ և 4 երեխա։

Ուղևորների ամողջական ցանկը՝ ստորև.

1) Օսիպովա Եվա +մայրը

2) Նազարովա Լիդա + մայրը

3) Պրոխորովա Կիրա + մայրը

4) Սոինա Ուլյանա +մայրը

5) Պոտորոչենա Ուլյանա +մայրը

6) Առաքելյան Սոֆյա +մայրը

7) Սոբոլեւա Սոֆյա +մայրը

8) Զաշիլովսկայա Ելիզավետա + մայրը

9) Ռիժիկովա Պոլինա +մայրը

10) Ալեքսեեւա Եկատերինա +մայրը

11) Ռումյանցեւա Վլադա + մայրը

12) Մոռոզովա Դարյա

13) Բուշա Վիկա + մայրը

14) Մուկովենկովա Տատյանա + մայրը

15) Դումանովա Նաստյա + մայրը

16) Կորենովա Նադեժնա + մայրը

17) Շուիլիշիվա Վիկտորյա

18) Սինկովա Դարյա

19) Բորովիկովա Ալինա

20) Տատկովա Յանա

21) Բորոդինա Քսենյա

22) Մուրավյովա Սվետլանա

23) Գուսեւա Դարյա

24) Ախրոմինա Լյուբով

25) Կարաբաջակ Տանյա

26) Ֆիլիպենկովա Դարյա

27) Պաուկովա Ելենա

28) Ավերգենկովա Ելենա

29) Միրոնովա Վերա

30) Միրոնովա Ելենա Ալեքսանդրովնա՝ անսամբլի ղեկավար:

Ավտոբուսը պատկանում է անհատ ձեռնարկատիրոջը: Ըստ ԱԻՆ-ի տվյալների՝ ավտովթարի պահին ավտոբուսում 48 մարդ էր գտնվում, այդ թվում՝ 33 երեխա: Նրանք ուղեւորվում էին Կալուգա մրցումների:

Facebook Comments
  • 3
    Поделились

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-