ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ > ՀԾԿՀ-ն նախազգուշացումը «Գազպրոմ Արմենիային»

ՀԾԿՀ-ն նախազգուշացումը «Գազպրոմ Արմենիային»

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 6-ի նիստում նախատեսվում է նախազգուշացում տալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը: Խնդիրն այն է, որ լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությանը վերաբերող հաշվետվությունները, այլ տեղեկատվությունը և անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերը պետք է ներկայացնի հանձնաժողովին մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը, իսկ «Գազպրոմ Արմենիան» «Հրազդան-5» կայանի գործունեության մասով 2018 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով տեղեկատվությունը Հանձնաժողով է ներկայացրել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին:

Սահմանված ժամկետի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով ՀԾԿՀ-ն 2019 թվականի հունվարի 9-ից ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ: Ըստ այդմ՝ նախատեսվում է որոշում ընդունել և սահմանված ժամկետի խախտմամբ տեղեկատվության ներկայացման համար Ընկերությանը  նախազգուշացնել:

Facebook Comments
-.-