ՀՐԱՏԱՊ > Դասախոսի բնակարանում հայտնաբերել են սպանված ուսանողուհու անդամահատած մարմինը և կտրած գլուխը

Դասախոսի բնակարանում հայտնաբերել են սպանված ուսանողուհու անդամահատած մարմինը և կտրած գլուխը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Պետերբուրգի Մոյկա գետում սուզակները հայտնաբերել են դասախոսի կողմից մասնատված ուսանողուհու մարմնի մասերը:

Պետերբուրգի պետական համալսարանի դասախոս Օլեգ Սոկոլովին ձերբակալել են, երբ վերջինս սուզվել է գետը՝ սև տոպրակներով իր ուսանողուհու կտրած ձեռքերն այնտեղ խորտակելու համար: Պատմաբանը գտնվել է ոչ ադեկվատ վիճակում:

63-ամյա դասախոսը խոստովանել է, որ սիրային հարաբերությունների մեջ է գտնվել 24-ամյա ուսանողուհու հետ,  և սպանել է նրան խանդի հողի վրա: Ուշքի գալուց հետո նա որոշել է մասնատել աղջկա մարմինը և հետո ազատվել նրանից: Այդ ընթացքում նա բավականին հարբել է, որ չկորցնի գիտակցությունը, որից հետո ծրագրել է ինքնասպանություն գործել:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները դասախոսի բնակարանում հայտնաբերել են սպանված ուսանողուհու անդամահատած մարմինը և կտրած գլուխը:

-.-