ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. որպես անհայտ կորած տղամարդու դին հայտնաբերվել է «Իշխանահատակ» ձորում.Ֆոտո

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. որպես անհայտ կորած տղամարդու դին հայտնաբերվել է «Իշխանահատակ» ձորում.Ֆոտո

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր` նոյեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատ և ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Վերին Գետաշեն գյուղում, «Իշխանավանքի» մոտ գտնվող «Իշխանահատակ» կոչվող ձորում տղամարդու դի կա:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները նշված ձորից պատգարակով, մեծ դժվարությամբ դուրս են բերել Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 64-ամյա Գ. Սիմոնյանի դին:

Աղբյուրի տեղեկություններով, վերջինս այս տարվա նոյեմբերի 3-ից, որպես անհայտ կորած, որոնվում էր ոստիկանության Մարտունու բաժնի կողմից: Ըստ նախնական տեղեկությունների, նա ժայռից վայր է ընկել անդունդը, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Փասռի առթիվ քննիչ Քոչարյանի կողմից նյութեր են նախապատրա

ստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական;

 

-.-