Իրավական > Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. հետիոտնը տեղում մահացել է

Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. հետիոտնը տեղում մահացել է

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր` նոյեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 18:50-ի սահմաններում. Երևանի բնակիչ, 30-ամյա Նարեկ Դավթյանը` Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, Աբովյանի վարչական տարածքում, իր վարած Mercedes Sprinter 808 PP 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Ճանապարհային ոստիկանություն և հիվանդանոց, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկված, մոտ 50 տարեկան տղամարդու մահը,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Այս պահին վրաերթի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանը, Վիգեն Մարգարյանը և Տիգրան Բաղյանը:

Փաստի առթիվ Ս. Սեդրակյանի որոշմամբ, ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ս. Սեդրակյանի հանձնարարականով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց` պարզելու նրա սթափության աստիճանը, իսկ ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

 

-.-