ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ > Անարդյունավետ պայքար

Անարդյունավետ պայքար

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հա­մա­ձայն ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լի հա­ղոր­դագ­րութ­յան, հոկտեմբերի 29-ին ձերբակալված «Ադր­բե­ջա­նի Ժո­ղովր­դա­կան Ճա­կատ» (ԱԺՃ) կու­սակ­ցութ­յան ակ­տի­վիստ Է­մին Մա­նի­ևը են­թարկ­վել է 30 օ­րով վար­չա­կան կա­լան­քի: Սա­կայն ԱԺՃ-ում կար­ծում են, որ ակ­տի­վիս­տին ձեր­բա­կա­լել են նո­յեմ­բե­րի 2-ին կա­յա­նա­լիք ժո­ղովր­դա­վա­րա­կան ու­ժե­րի ընդ­դի­մա­դիր «Ազ­գա­յին խորհր­դի» հան­րա­հա­վա­քի կա­պակ­ցութ­յամբ:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 19-ին Բաք­վում ոս­տի­կան­նե­րի բիրտ և­ ան­հա­մա­չափ ուժ գոր­ծադ­րե­լու հետ­ևան­քով կանխ­վեց «­Դե­մոկ­րա­տա­կան Ու­ժե­րի Ազ­գա­յին Խորհր­դի» կող­մից կազ­մա­կերպ­ված խաղաղ բո­ղո­քի ակ­ցիան, ո­րի արդ­յուն­քում բռնության ու ծե­ծի են­թարկ­վե­ցին հար­յու­րա­վոր խա­ղաղ քա­ղա­քա­ցի­ներ, ԶԼՄ-նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ոս­տի­կա­նա­կան բա­ժին­ներ բեր­ման են­թարկ­վե­ցին խա­ղաղ ակ­տի­վիստ­ներ: Ըստ պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րի, այդ օ­րը բեր­ման են են­թարկ­վել ա­վե­լի քան 60 ցու­ցա­րար­ներ: Հոկ­տեմ­բե­րի 19-ին Բաք­վում տե­ղի ու­նե­ցած դեպ­քե­րը չվրի­պե­ցին մի­ջազ­գա­յին ի­րա­վա­պաշտ­պան և հա­սա­րա­կա­կան կա­ռույց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ու­շադ­րութ­յու­նից և գ­րե­թե ան­մի­ջա­պես հետ­ևեց նրանց քննա­դա­տա­կան խոս­քը ուղղ­ված Ադր­բե­ջա­նի իշխանություններին: Ի պատասխան ոստիկանության կող­մից Բաք­վի խա­ղաղ հան­րա­հա­վաք­նե­րը ճնշե­լուն, Freedom House-ը հան­դես ե­կավ հե­տև­յալ հայ­տա­րա­րութ­յամբ: «Ադր­բե­ջա­նում խա­ղաղ ցու­ցա­րար­նե­րի նկատ­մամբ ու­ժի դա­ժան կի­րա­ռումն ցույց է տա­լիս, որ կա­ռա­վա­րութ­յու­նը չի ցան­կա­նում հաշտ­վել ցան­կա­ցած այ­լա­խո­հութ­յան հետ և­ ան­կա­րող է պաշտ­պա­նել խոս­քի և­ ա­զա­տութ­յան միտ­ված հա­վաք­նե­րը» – ա­սել է Freedom House-ի Եվ­րո­պա­յի և Եվ­րա­սիա­յի ծրագ­րե­րի տնօ­րեն Մարկ Բե­րենդ­տը:

«­Խա­ղաղ հա­վաք­նե­րի ի­րա­վունք ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ կի­րառ­վող բռնութ­յու­նը Ադր­բե­ջա­նի ներ­քին օ­րենք­նե­րի և մի­ջազ­գա­յին պար­տա­վո­րութ­յուն­նե­րի ակն­հայտ խախ­տում է։ Դա­ժա­նութ­յուն, ո­րի հետ բախ­վել են ընդ­դի­մութ­յան ակ­տի­վիստ­նե­րը, մաս­նա­վո­րա­պես Թո­ֆիկ Յա­գու­բո­վը՝ ով կա­լան­քի տակ գտնվե­լու ըն­թաց­քում ոս­տի­կան­նե­րի կող­մից են­թարկ­վել է խոշ­տան­գում­նե­րի, վկայում են՝ կա­ռա­վա­րութ­յան կող­մից ստանձ­նած մար­դու հիմ­նա­րար ի­րա­վունք­նե­րի պար­տա­վո­րութ­յուն­նե­րի կա­տար­ման անտեսման մասին: Մենք կոչ ենք ա­նում Ադր­բե­ջա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րին ա­ջակ­ցել հա­վաք­նե­րի ա­զա­տութ­յա­նը» – աս­ված է Freedom House-ի գրառ­ման մեջ: Ի­րենց մտա­հո­գութ­յուն են հայտ­նել նաև Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)  Ադր­բե­ջա­նի հար­ցով զե­կու­ցող­ներն Բաք­վում չար­տոն­ված բո­ղո­քի ակ­ցիան ցրե­լիս ոս­տի­կա­նութ­յան կող­մից ու­ժի կի­րառ­ման կա­պակ­ցութ­յամբ և կոչ են ա­րել ա­զատ ար­ձա­կել բո­լոր ձեր­բա­կալ­ված­նե­րին: Հա­մա­պա­տաս­խան հայ­տա­րա­րութ­յու­նը տա­րած­վել է հոկ­տեմ­բե­րի 27-ին:

«­Մենք իշ­խա­նութ­յուն­նե­րին կոչ ենք ա­նում վե­րաց­նել խա­ղաղ ցույ­ցե­րի սահ­մա­նա­փա­կում­նե­րը, ա­զատ ար­ձա­կել բո­լոր ա­նօ­րի­նա­կան ձեր­բա­կալ­ված­նե­րին և հե­տաքն­նել են­թադր­յալ կտտանք­նե­րի և­ ոչ ճիշտ վե­րա­բեր­մուն­քի դեպ­քե­րը», – աս­ված է Շ­տե­ֆան Շե­նա­խի (Ավստ­րիա) և Ռո­ջեր Գեյ­լի (­Մեծ Բ­րի­տա­նիա) հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րոնք ոս­տի­կա­նութ­յան գոր­ծո­ղութ­յուն­ներն ան­վա­նում են «չա­փից ա­վե­լի և ան­հա­մա­չափ»: Ի­րենց դի­մու­մի մեջ խորհր­դա­րա­նա­կան­նե­րը պնդում են, որ փո­ղո­ցա­յին ակ­ցիա­յից մեկ օր ա­ռաջ ձեր­բա­կալ­վել են «Ադր­բե­ջա­նի Ժո­ղովր­դա­կան Ճա­կատ» կու­սակ­ցութ­յան առն­վազն 10 ան­դամ­ներ, նրանք են­թարկ­վել են 60 օր­վա վար­չա­կան կա­լան­քի: Խորհրդարանականները մեջ­բե­րել են չհաս­տատ­ված տվյալ­ներ կտտանք­նե­րի մա­սին, ո­րոնք կի­րառ­վել են հան­րա­հա­վա­քի ժա­մա­նակ ձեր­բա­կալ­ված­նե­րի, այդ թվում՝ «ԱԺՃ» ա­ռաջ­նորդ Ա­լի Քե­րիմ­լիի նկատ­մամբ, և պն­դում են, որ ո­րոշ ձեր­բա­կալ­ված­նե­րի գտնվե­լու վայ­րի մա­սին տե­ղե­կութ­յուն­ներ ա­ռայժմ չկան:

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, պաշ­տո­նա­կան Բա­քուն ա­մեն ջանք գոր­ծադ­րեց կոծ­կե­լու և հեր­քե­լու հե­ղի­նա­կա­վոր մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի կող­մից    ա­ռաջ քաշ­ված հիմ­նա­վոր փաս­տարկ­նե­րը, որն «ա­վաղ» մատն­վեց ան­հա­ջո­ղութ­յան: Իսկ ինչ վե­րա­բե­րում է Ադր­բե­ջա­նում մար­դու ի­րա­վունք­նե­րի և հիմ­նա­րար ա­զա­տութ­յուն­նե­րին ընդ­հան­րա­պես, ա­պա այդ ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հա­րում­նե­րը պար­բե­րա­կան բնույթ են կրում, և­ այս ո­լոր­տում երկ­րում տի­րող անմ­խի­թար վի­ճա­կի մա­սին են վկա­յում   բազ­մա­թիվ մի­ջազ­գա­յին զե­կույց­ներ և հ­րա­պա­րա­կում­ներ։

Ադր­բե­ջա­նում տի­րող բռնա­պե­տա­կան ռե­ժի­մի մա­սին բարձ­րա­ձայ­նել են նաև նախ­կի­նում: ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում «Konkordia Forum»-ի կազմակերպած`«­Հա­նուն փո­փո­խութ­յուն­նե­րի ֆո­րում» խո­րագ­րով մի­ջո­ցառ­ման ժա­մա­նակ, ո­րին մաս­նակ­ցել են աշ­խար­հի տար­բեր երկր­նե­րից ժա­մա­նած մոտ 200 ճա­նաչ­ված դեմ­քեր, խո­սել են նաև Ադր­բե­ջա­նում տի­րող բռնա­պե­տութ­յու­նից: Ա­լիև­յան բռա­նա­պե­տա­կան ռե­ժի­մին բնո­րո­շում է տվել նաև Շ­վե­դիա­յի նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Կարլ Բիլդտը ա­սե­լով՝ «Ադր­բե­ջա­նը հա­տուկ պատ­մութ­յուն է: Ն­րանք նստած են նավ­թի և բռ­նա­պե­տա­կան քա­ղա­քա­կան զար­գաց­ման վրա»:

Այդ­պի­սով, ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նութ­յուն­ներն օգ­տա­գոր­ծում են պատժիչ օ­րենսդ­րութ­յունն, որ­պես­զի ոչնչացնեն ի­րենց ընդ­դի­մա­խոս­նե­րին քննա­դա­տութ­յան հա­մար, ԶԼՄ-նե­րը վերց­նեն լիա­կա­տար վե­րահս­կո­ղութ­յան տակ և­ ա­պա­հո­վեն պաշ­տո­նա­կան քա­րոզ­չութ­յան գե­րիշ­խա­նութ­յու­նը։ ­Կա­ռա­վա­րութ­յու­նը ոչն­չաց­նում է բո­լոր մյուս քա­ղա­քա­կան ու­ժե­րին ու ընդ­դի­մա­դիր կու­սակ­ցութ­յուն­նե­րին ՝ ա­զատ աս­պա­րեզ ստեղ­ծե­լով իշ­խող «Ե­նի Ադր­բե­ջան» կու­սակ­ցութ­յան հա­մար: Ադրբեջանում ստեղծվել է իշխանության կողմից «կառավարվող» ընդդիմություն:

iPress.am

-.-