ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Գինեսի նոր ռեկորդ հայ չեմպիոնի մասնակցությամբ

Գինեսի նոր ռեկորդ հայ չեմպիոնի մասնակցությամբ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Ապարանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցավ Ուժային եռամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 17-ամյա Էրիկ Խաչատրյանի հերթական ռեկորդային ցուցադրությունը:

Հավաքվել էին ինչպես 17-ամյա պատանու հարազատները, բարեկամներն ու ընկերները, այնպես էլ համակիրներ, հյուրեր Հանրապետության տարբեր մարզերից և արտերկրից,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Մինչև ցուցադրությունը տեղի ունեցավ կենդանի համերգ: Է. Խաչատրյանը ատամներով 5 ավտոմեքենա, որոնք քաշը 10 տոննա 790 կգ էր, քաշեց 10մ 40սմ և սահմանեց Գինեսի ռեկորդ:

Պատանի դյուցազնը իր խոսքում հայտարարեց, որ ռեկորդը նվիրում է հայ զինվոին, Ապարանին և ապարանցիներին, ու ընդհանրապես՝ հայ ժողովրդին: Միջոցառմանը ներկա էր Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, ով՝ ռեկորդակրի և նրա մարզիչի խոսքերով, միշտ սատարել է իրենց և այսօրվա միջոցառմանը նույնպես մեծ օժանդակություն է ցուցաբերել:

Ներկա էին նաև Հայաստանի Պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը «Դյուցազնագրքի» հանձնաժողովի հիմնադիր նախագահ Վարդան Թովմասյանը, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ապարանցիների սիրելի Լյովա Խաչատրյանը։ Միջոցառման ընթացքում քաղաքացիների անվտանգությունը պահպանում էին ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարները:

 

-.-