ՔԱՂԱՔԱԿԱՆ > Երևանի վարած արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է. Լավրով

Երևանի վարած արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է. Լավրով

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Երևանը վարում է հավասարակշռված, պատասխանատու արտաքին քաղաքականություն, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հայկական «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում:

«Նկատելի է հայ ընկերների հանձնառությունը՝ պահպանել և ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները, եռանդուն մասնակցությունը հետխորհրդային տարածքում տարբեր բազմակողմանի միություններին», – ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայիս շատ հետաքրքրված և արդյունավետ նախագահությունը դրա հստակ հաստատումն է:

«ՀԱՊԿ-ի շրջանակներում Մոսկվան և Երևանը համատեղ աշխատում են հավաքական անվտանգության ուժերի և միջոցների ներուժի  աստիճանական զարգացման ուղղությամբ: Մեր հայ գործընկերների հետ ձգտում ենք նաև առավելագույնի հասցնել ԱՊՀ հնարավորությունները, որոնք միավորում են նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասին», – նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

-.-