ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Շիրակի մարզում 28-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել. նա երկու անչափահաս երեխա ունի, սպասում էին երրորդին

Շիրակի մարզում 28-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել. նա երկու անչափահաս երեխա ունի, սպասում էին երրորդին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Շիրակի մարզի Առափի գյուղում երեկ` նոյեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. գերեզմանատանը, նախնական տեղեկություններով, 28-ամյա երիտասարդ է կախվելու միջոցով ինքնասպան եղել։

«Ինքը Գյումրիում էր ապրում, մայրն է մեր գյուղից, եկել է տատիկի, պապիկի գերեզմանին ու կախվել է: Մահացածը երկու փոքր երեխա ունի, սպասում էին երրորդին:

Չենք կարող ասել` որն է եղել նման արարքի պատճառը»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Առափիի գյուղապետը։

-.-