Life > Playboy-ի աստղին կապել են շան վզկապով և թալանել (Տեսանյութ, Ֆոտո)

Playboy-ի աստղին կապել են շան վզկապով և թալանել (Տեսանյութ, Ֆոտո)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Playboy ամսագրի աստղ Լորեն Էլեյնը ավազակային հարձակման զոհ է դարձել: Ըստ TMZ պարբերականի, 36-ամյա մոդելը գիշերը վերադարձել է իր հոլիվուդյան առանձնատուն և հայտնաբերել, որ տան դուռը կոտրված է:

Երբ նա մտել է շինություն, նրա ննջասենյակից երկու դիմակավորված տղամարդ են դուրս եկել, իսկ երրորդը հայտնվել է բացակայող եղբոր սենյակից:

Հանցագործներից մեկը զենքը ուղղել է Էլեյնի վրա և պահանջել, որ նա բացի չհրկիզվող պահարանը: Այնուհետև նրա ձեռքերն ու ոտքերը կապել են շան վզկապով և կապել զգեստապահարանին՝ թողնելով նրան հատակին նստած:

Կողոպտիչները տարել են 30 հազար դոլարի չափով կանխիկ գումար, ինչպես նաև տիրուհու պայուսակը: Նրանց գնալուց հետո ցնցված վիճակում գտնվող Լորենը կարողացել է ազատվել կապերից և օգնություն կանչել:

Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել Էլեյնի նկարահանած տեսանյութը, որում երևում է մոդելի տանը ստեղծված խառնաշփոթը:
Գործը հետաքննում է ոստիկանությունը:

-.-