Video > Հարբած վարորդը 9 մեքենա է ջարդուփշուր արել ու փորձել փախուստի դիմել. (լուսանկարներ, տեսանյութ)

Հարբած վարորդը 9 մեքենա է ջարդուփշուր արել ու փորձել փախուստի դիմել. (լուսանկարներ, տեսանյութ)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Կիևում Honda CR-V մեքենայի հարբած վարորդը 9 մեքենայի է բախվել ու փորձել փախուստի դիմել: Բնակիչներին հաջողվել է բռնել նրան ու հանձնել ոստիկաններին, գրում է «Ինֆորմատոր»-ը:

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ ժամը 20:30-ի սահմաններում:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ 37-ամյա վարորդը՝ ազգությամբ գնչու, ոչ սթափ վիճակում նստել է  մեքենան ու սկսել այուայն կողմ քշել՝ ջարդուփշուր անելով 9 մեքենա: Նախ նա ճանապարհին բախվել է Daewoo Lanos մեքենային, իսկ 150 մետր անցնելով՝ մեծ վթարի պատճառ դարձել՝ վնասելով 8 մեքենա, այդ թվում՝ Kia Carens, Skoda Octavia, Hyundai Elantra:

Դրանից հետո հարբած վարորդը դուրս է եկել մեքենայից ու փորձել փախուստի դիմել: Սակայն հեռու փախչել չի հաջողվել, նրան բռնել են տեղի բնակիչները և փորձել ինքնադատաստանի ենթարկել: Նրան «փրկել» են դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները, որոնք ձեռնաշղթա են հագցրել նրան ու տարել:

Մեքենայի զննման ժամանակ իրավապահներն այնտեղ խոտաբույսերով փաթեթ են հայտնաբերել: Պարզվել է նաև, որ դեպքի «հերոսը» նախկինում կավատությամբ է զբաղվել:

Տուժած մեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է:

 

-.-