Իրավական > Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ լքված երկվորյակները նորից տեղափոխվել են մանկատուն. ահազանգվել է մոր տանջելու մասին

Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ լքված երկվորյակները նորից տեղափոխվել են մանկատուն. ահազանգվել է մոր տանջելու մասին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Անցյալ տարի Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ թողնված և այսօր արդեն մեկ տարեկան դարձած երկվորյակները կրկին Գյումրու «Երեխաների տանն» են:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) լրատվական ծառայության պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ ստիպված են եղել երեխաներին նորից հետ վերցնել, քանի որ նախարարությունում ահազանգ են ստացել, որ մայրը տանջում է նրանց:

«Երեխաները շատ քիչ մնացին կենսաբանական ընտանիքում, որովհետև հարևաններից ունեցանք ահազանգեր, որ մայրը երեխաների նկատմամբ բռնություն է կիրառում և նրանք անուշադրության են մատնված»,- ասաց Մարտիրոսյանը:

Նախարարության սոցաշխատողները գնացել են մոր վարձակալած բնակարան, այնտեղ իրավիճակին ծանոթանալուց հետո եկել են այն եզրակացության, որ կենսաբանական ընտանիքում չգտնվելը երեխաների լավագույն շահից է բխում: «Մայրը ծնողվարական հմտություններից գրեթե ամբողջությամբ զուրկ է: Երեխաները կապրեն Գյումրու մանկան տանը»,- հայտնեց Սոնա Մարտիրոսյանը:

Վերջինս նաև ասաց, որ երկվորյակների մայրը վարձակալած տանը ապրում է մի տղամարդու հետ, որը փոքրիկների կենսաբանական հայրը չէ, սակայն հանդիսանում է վերջինիս ամուսինը: Նույն տանը բնակվում է նաև երեխաների տատիկը՝ մորական կողմից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

-.-