Իրավական > Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում.1զոհ,3 վիրավոր

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում.1զոհ,3 վիրավոր

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Opel մակնիշի 36 MC 952 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ հատվածում դեպի Գյումրի ընթանալիս դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են քաղաքացիները, ովքեր աղբյուրի թողթակցի հտ զրույցում ասում էին, որ օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկաններն ու բժիշկները։

Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։

Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

 

 

-.-