Life > Ինչ պատճառով է Նատաշա Կորոլյովան կորցրել է երեխային

Ինչ պատճառով է Նատաշա Կորոլյովան կորցրել է երեխային

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

46-ամյա երգչուհի Նատաշա Կորոլյովան և նրա ամուսինը՝ Սերգեյ Գլուշկոն, կարող էին երկու երեխա ունենալ, եթե հանգամանքներն այդքան տխուր չդասավորվեին:

Երգչուհին Эмпатия Манучи յութուբյան ալիքի եթերում հայտնել է, որ կորցրել է իր երկրորդ երեխային՝ իր մերկ լուսանկարների շուրջ առաջացած սկանդալի պատճառով: Կորոլյովայի խոսքերով՝ 2015 թվականին իր ամուսնու բջջային հեռախոսը գողացել են, ապա շանտաժի են ենթարկել իրենց՝ սպառնալով հրապարակել հեռախոսի մեջ առկա ինտիմ լուսանկարները: Հանցագործներն աստղային զույգից 100 հազար դոլար են պահանջել:
Կորոլյովան հրաժարվել է նրանց գումար վճարել, և ինտիմ լուսանկարները վաճառվել են պարբերականներից մեկին:
Զույգը դիմել է դատարան, բայց՝ անարդյունք:

Կորոլյովան հայտնել է, որ այդ ժամանակ հղի է եղել և ապրումների պատճառով հիվանդացել է ու կորցրել երեխային:

«Եվ ահա բժիշկը նայում է ինձ: Նրա դեմքի արտահայտությունից հասկանում եմ, որ ինչ-որ բան է պատահել: Այդ պահին չէի ցանկանում ապրել: Երեք ամսական էր: Այդ չծնված երեխան այն մարդկանց խղճին է, ովքեր այս ամենը կազմակերպել էին»,- նշել է Կորոլյովան:

-.-