Video > Ռեստորաններից մեկում 11 մարդ է թունավորվել․ կա զոհ․ Տեսանյութ

Ռեստորաններից մեկում 11 մարդ է թունավորվել․ կա զոհ․ Տեսանյութ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Զանգվածային թունավորում է տեղի ունեցել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բեռլինգտոն քաղաքում։ Ռեստորանի հաճախորդներից 11 մարդ է թունավորվել «Super 8» նյութից։ 1 մարդ մահացել է, ևս 10 մարդ թունավորված է։

Այս նյութը, ինչպես հայտնում է ամերիկյան մամուլը, օգտագործվում է դեզինֆեկցիա իրականացնելու համար։ Այն օգտագործել են աշխատանքային օրվա վերջում՝ տարածքը մաքրելիս։ Տարածքը մաքրող աշխատակիցներից մեկը վատ է զգացել իրեն ու հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Թունավորվողներից ութը եղել է ռեստորանի աշխատակից, երկուսը՝ հաճախորդ։

Միջադեպից հետո ռեստորան եկած մասնագետները հայտնել են, որ սա տարածված նյութ է մաքրություն անելու համար, սակայն խնդիրն առաջացել է ռեակցիայից։ Նրանք պնդում են, որ այդ նյութը փոխազդել է այլ նյութերի հետ, ինչի հետևանքով էլ թունավորվել են ռեստորանում գտնվողները։

-.-