Video > Տեսանյութ․ Պայթյուն սրճարաններից մեկում ․ կան զոհեր

Տեսանյութ․ Պայթյուն սրճարաններից մեկում ․ կան զոհեր

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Բիշքեկի կենտրոնում երեք անգամ պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։

Դեպքը տեղի է ունեցել «Անտոշկա» արագ սննդի կետում՝ Չուի և Էրկինդիկ փողոցների խաչմերուկում: Ականատեսների խոսքով՝ նախ որոտացել է առաջին պայթյունը, որոշ ժամանակ անց՝ ևս երկուսը, ինչից հետո հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները, բժիշկներն ու ոստիկանության աշխատակիցները։

Նշվում է, որ պայթյունի արդյունքում զոհեր կան, սակայն նրանց ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ:

Նախնական տվյալներով՝ պայթել են սրճարանի գազի բալոնները։

-.-