ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Սարսափելի դեպք Շիրակում. 2 անչափահաս երեխաների հայրը կախվել է

Սարսափելի դեպք Շիրակում. 2 անչափահաս երեխաների հայրը կախվել է

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Մեր տեղեկություններով՝ երեկ սարսափելի դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյուղերից մեկի գերեզմանատանը 26-ամյա մի երիտասարդ է կախվել։

Երիտասարդին կախված տեսած անձը զանգահարել է շտապօգնություն։ Ժամանած խումբն արձանագրել է, որ նա մահացած է, տեղեկությունը հաղորդել է իրավապահներին։ Ըստ որոշ լուրերի՝ երիտասարդը կախվել է հակի թելով։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նա ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա, կինն էլ հղի է․ շուտով կծնվի երրորդ երեխան։

Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։ Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն քննության արդյունքում։

 

-.-