ՀՐԱՏԱՊ > Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Հռոմի պապին. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Հռոմի պապին. «Ժողովուրդ»

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով կմեկնի Վատիկան, որտեղ հանդիպում կունենա Հռոմի Պապի հետ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով Վատիկանում կլինի: Նախատեսված է ՀՀ վարչապետ Փաշինյանի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը»,- նշված է թերթի այսօրվա համարում:

Օրաթերթը վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից փորձել է պարզել լուրի իսկությունը: Կարապետյանը չի հերքել հանդիպման մասին տեղեկությունը։

«Վարչապետի այցերի վերաբերյալ մենք ժամանակին հայտարարություն և հաղորդագրություն կտարածենք»,- նշել է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետը 2016-ին Հայաստան էր այցելել` Սերժ Սարգսյանի ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով և «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով:

-.-