ՀՐԱՏԱՊ > Փաշինյանը հասկացրեց, որ Արայիկ Հարությունյանին «ժերտվա» չի տալու․ «Հրապարակ»

Փաշինյանը հասկացրեց, որ Արայիկ Հարությունյանին «ժերտվա» չի տալու․ «Հրապարակ»

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիաները շարունակվում են, մարդիկ գրում են, արտահայտվում են այս թեմայով։

Նախարարի մի քանի քայլ եւ նախաձեռնություն դիպել է մարդկանց նյարդերին, եւ նրանք որոշել են, որ հասնելու են նրա պաշտոնաթողությանը, ինչն ակնհայտորեն վարչապետի սրտով չէ։ Նա փորձեց իր «լայվով» պաշտպանել զինակցին, ապա հանրային միջոցառման մասնակցեց՝ Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ, հասկացնելով, որ նրան «ժերտվա» չի տալու՝ «հանգիստ նստեք տեղներդ»։

Բայց մարդիկ չեն հանգստանում, նրանք որոշել են «տուն ուղարկել» Արայիկ Հարությունյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

-.-