ՀՐԱՏԱՊ > Մոտոցիկլից պայթուցիկ են նետել ավտոմեքենայի վրա. պայթյունի հետևանքով կա զոհ և վիրավորներ (տեսանյութ)

Մոտոցիկլից պայթուցիկ են նետել ավտոմեքենայի վրա. պայթյունի հետևանքով կա զոհ և վիրավորներ (տեսանյութ)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Կիևի Ժիտոմիրի մայրուղու վրա նոյեմբերի 6-ին մոտոցիկլով անցնող անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել ավտոմեքենաներից մեկի վրա և շարունակել ճանապարհը: Պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և վիրավորներ: Այս մասին հայտնում է Korrespondent-ը:

Ոստիկանությունը հայտնել է, որ նախնական տվյալներով` մահացել է մեկ մարդ, երկուսը վիրավոր են: ԶԼՄ-ները հայտնում են, որ մեքենան, որի վրա նետվել է պայթուցիկը, պատկանում է ռուս-ուկրաինական գործարար, դեղագործական խոշոր ընկերության տնօրեն Իգոր Սալոյին, հենց որին էլ ցանկացել են սպանել:

Սալոն և նրա վարորդը տուժել են, սակայն ողջ են մնացել, իսկ ահա նրա անվտանգության աշխատակիցը տեղում մահացել է:

-.-